00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ. Փաշինյան

© Photo : Screenshot / Առաջին ալիք Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Բաժանորդագրվել
Նա նշեց՝ առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզի Կիրանց գյուղի նորակառույց դպրոցն այժմ էլ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ է։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում` անդրադառնալով գյուղացիների այն հայտարարություններին, թե սահմանազատումից հետո այդ դպրոցն անվտանգ չի լինելու։
«Այդ դպրոցը հիմա էլ է դիտարկվող։ Մարդիկ ասում են էդ գյուղերի տարածքները դառնում են խոցելի։ Նախորդ օրը գյուղի ներկայացուցիչները պնդում էին, որ չէ, հիմա խոցելի չի, այն առումով, որ ուղիղ նշանառության տակ չէ։ Ես հատուկ մեր զինվորականներին հրավիրել եմ, որ ասեն Կիրանց գյուղն ու դպրոցն այս պահին խոցելի է, թե ոչ։ Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ եթե այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, ապա սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի։ Նրա խոսքով` եթե զուտ ադրբեջանցիների երևալու խնդիրն է, կարող են ծառ տնկել, պատ կառուցել։ Փաշինյանը վստահ է, որ անվտանգության զգացողությունը դա պետական սահմանն է։
Նա շեշտեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի օրերին Երևանի կենտրոնի դպրոցներում կամ Գյումրիում սովորող աշակերտներն էլ իրենց անվտանգ չէին զգում։
«Որ էդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, կամ էդ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զոհված զինծառայողների լուսանկարները, էդ դպրոցների երեխաներն իրենց անվտա՞նգ են զգում»,–ասաց նա։
Կրկին անդրադառնելով Կիրանցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գյուղի հատվածում կա սահմանազատման ենթական 11 կետ։
Կիրանցի ղեկավարին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում
«Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովուրդի կողմից, իսկ մյուս 3-4 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք մեր բնակիչների շահերը պաշտպանելու համար»,-հայտարարեց վարչապետը։
Հարցին, թե ինչ անեն այն մարդիկ, որոնք ունեն որոնց տները միգուցե սահմանազատումից հետո հայտնվեն Ադրբեջանի տարածքում կամ շատ մոտ լինեն սահմանին և մարդիկ չցանկանան այնտեղ ապրել, բայց ունեն սեփականության վկայական, Փաշինյանն ընդգծեց, որ իրենք պետք է առնչվեն այդ խնդրի հետ, և պետությունը չի կարող դա անտեսել։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում:
Լրահոս
0