00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ խոսնակը նշում է, որ հայկական կողմի գործողությունները ոչ միայն լռեցնում են հակառակորդին, այլև ստիպում նրանց հետ քաշվել:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանի ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց, Sputnik-Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա հայտնած տվյալների` երեկ երկոյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` թե′ արցախյան սահմանի, և թե′ Տավուշի մարզի հատվածում:

Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ մոտ 160 խախտում է տեղի ունեցել մինչ առավոտ, այդ թվում կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր, հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը որոշակի կորուստներ է կրել:

«Չնայած դրան` այս օրերին Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է վարում` կեղծելով հայկական կողմի, իբր, կորուստների փաստը, և շարունակ ապատեղակատվություն է տարածում: Հորդորում ենք դրան չտրվել, քանի որ մենք մշտապես տեղեկություններ ենք տարածում և առաջարկում ենք հակառակորդի տեղեկություններին չհետևել», — ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով` ինչ վերաբերում է հակառակորդին տված պատասխանին, ապա հայկական կողմի գործողությունները ոչ միայն լռեցնում են հակառակորդին, այլև ստիպում նրանց հետ քաշվել:

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
ՊՆ. ադրբեջանցիները ողջ գիշեր գնդակոծել են Արցախի և Հայաստանի սահմանը
«Դրա մասին է վկայում նաև վերջերս Նախիջևանի հատվածում իրականացված գործողությունը, որի արդյունքում մերոնք բարելավեցին դիրքերը` առաջ տանելով հենակետերը և հսկողություն սահմանեցին ռազմավարական կարևոր ճանապարհների վրա», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով` հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունավետության մասին է վկայում նաև այն, որ ոտնձգությունները հակառակորրդի կողմից հաջողությամբ կասեցվում են:

«Ուղղակի այլ հարց է, թե հանրության մեջ, և հատկապես, այսպես կոչված, «որոշ փորձագետների» կողմից այդ էֆեկտիվությունը ինչպես է մեկնաբանվում: Եթե ոմանք կարծում են, որ միակ արդյունավետությունն այն է, որ հակառակորդը կապիտուլյացիա կնքի մեզ հետ, խաղաղություն ցանկանալով, ապա դա այնքան էլ այդպես չէ», — հավելեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Լրահոս
0