00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փելեշյան. Ֆիլմերում բառեր չեմ օգտագործում, որպեսզի խնայեմ հանդիսատեսի ժամանակը

© Sputnik / Asatur YesayantsАртавазд Пелешян
Артавазд Пелешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մշակութային կենտրոններից մեկում հինգշաբթի կայացավ հայ մեծ ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսն ու «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանել է «Օրդֆիլմ» կինոստուդիան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանդիսությունների դահլիճը մարդաշատ է։ Երեկոյի հյուրերն ու լրագրողները հավաքվել են դահլիճի մի հատվածում։

© Sputnik / Asatur YesayantsԱրտավազդ Փելեշյան, «Դրոշմման ժամանակը»
Артавазд Пелешян: Время запечатления - Sputnik Արմենիա
Արտավազդ Փելեշյան, «Դրոշմման ժամանակը»

Այդտեղ են ուղղված նաև տեսախցիկները, քանի որ այնտեղ հեռահար մոնտաժի հիմնադիր Արտավազդ Փելեշյանը ձեռքի դանդաղ շարժումներով մակագրում է «Դրոշմման ժամանակը» գիրքը։

«Նա ինքն է մոնտաժել իր գիրքը։ Այն ամբողջովին նրա գաղափարն է, մենք պարզապես այն կյանքի ենք կոչել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով` ինչպես Փելեշյանի ֆիլմերն, այնպես էլ գրքին անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի անգամ` ստեղծագործությունն ամբողջությամբ հասկանալու համար։ Նախարարը խոստովանեց, որ մաեստրոյի ստեղծած ֆիլմերից ինքն ամենաշատը սիրում է «Տարվա եղանակները»։

Հյուրերը զբաղեցրին իրենց տեղերը։ Հանդիսության հերոսն, ըստ ավանդույթի, նստած էր իր կնոջ կողքին։ Յուրաքանչյուրի սեղանին դրված էր Փելեշյանի երկհատորյակը, իսկ էկրանին այդ ժամանակ ցուցադրվում էր «Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Օրդյանի «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը։

© Sputnik / Asatur YesayantsԱրտավազդ Փելեշյան, «Դրոշմման ժամանակը»
Артавазд Пелешян: Время запечатления - Sputnik Արմենիա
Արտավազդ Փելեշյան, «Դրոշմման ժամանակը»

Ֆիլմում ներկայացված է Լոռվա փոքրիկ «Փելեշի» (այսպես էին նրան անվանում մանուկ հասակում) անցած ճանապարհը, ինչպես նաև նրա և հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ընկերության պատմությունը։ Դեռ կյանքի օրոք Փարաջանովը Փելեշյանին հանճար էր կոչել, իսկ նրա հեռահար մոնտաժը մինչ օրս ուսումնասիրում են աշխարհի տարբեր բուհերում։

«Ես շատ եմ սիրում Փելեշյանի ֆիլմերը և չեմ կարող որևէ մեկն առանձնացնել։ Առաջին ֆիլմը, որը ես տեսել եմ, «Սկիզբն» էր։ Դա ռեժիսորի ավարտական աշխատանքն է, որը «Խորհրդային կինո» փառատոնի շրջանակում ուղարկվել էր ԱՄՆ ցուցադրության» — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Ինքը` Փելեշյանը, կինոյի մասին խոսելիս նշում է, որ «այն ծնվել է արվեստի մյուս բոլոր տեսակներից առաջ, սակայն տեխնիկական առումով ի հայտ է եկել արվեստի բոլոր տեսակներից հետո»։ Մաեստրոն ամենահզոր երևույթներից է համարում ժամանակը, որն անհաղթ է «այնպիսի փոքր մարդու համար, ինչպիսին Փելեշյանն է»։

Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Փելեշյան. «Կյանք» «Վերջ»-ից հետո
Ինչ վերաբերում է «համր կինո» ժանրին, որում էլ հենց ստեղծագործում է Փելեշյանը, ապա ռեժիսորը նշեց, որ քիչ բառեր է օգտագործում կրկին ժամանակի պատճառով.

«Ես խնայում եմ հանդիսատեսի ժամանակը։ Չէ՞ որ այն հզոր և արժեքավոր երևույթ է»։

Փելեշյանը ծրագրում է մարդու կյանքի պատմությունը ներկայացնող «Հոմո սափիենս» վերնագրով իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել։

 

 

Լրահոս
0