00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղապետ. «Շուկա տանելու բան չի մնացել»

© galatvГрад
Град - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրեր առաջ Հայաստանում տեղացած խոշոր կարկուտի հասցրած վնասները գյուղնախարարությունում դեռ հաշվարկում են, իսկ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն արդեն վստահ է, որ կարկուտը շուրջ 1 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Խոշոր կարկուտն առաջին օրն անցել է Բաղրամյան, Հոկտեմբերյան, Դողս, Դաշտ Շահումյան գյուղերով ու հասել Երևան, երկրորդ օրը գրեթե նույն երթուղով հասել է արդեն մինչև Գեղարքունիքի մարզ` վնաս հասցնելով նաև Աբովյանի տարածաշրջանին։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբեյանը նախորդ երկու օրերին շրջել է կարկուտից վնասված համայնքներով, տեսել այգիներին ու ցանքատարածությունների պատուհասած աղետի հետևանքները և շուրջ 1 մլրդ դրամի վնաս հաշվարկել։ Հիշեցնենք, գյուղատնտեսության նախարարությունում հաշվարկները դեռ նոր են սկսել, և առայժմ որևէ տեղեկատվություն չեն հրապարակում։

Град в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը կարկուտից պաշտպանելու համար պետք է կրակել Թուրքիայի վրա

«Ես իրենց թվերի հետ չեմ վիճում, մենք մեր հաշվարկներն ունենք, իրենք իրենցը»,-ասաց Բերբերյանը` հավելելով, որ որոշ գյուղերում գյուղացին արդեն բերքի հույս չունի։ Եթե դրան ավելացնենք նաև ցրտահարությունից տուժած ծիրանի այգիները, ապա ծիրանի 1 կգ-ի գինն այս տարի, Հրաչ Բերբերյանի կանխատեսմամբ, 1500 դրամից չի իջնի։

Արմավիրի մարզի Դողս գյուղի 380 հա տարածքից 350-ը վնասվել է երկու օր գյուղում տեղացած կարկուտից։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Մեսրոպ Ադամյանը, իրենց նախնական հաշվարկով բերքի 50-60 տոկոսը վնասվել է, չեն փրկվել նույնիսկ ջերմոցային տնտեսությունները։

«Ե՛վ խաղող ունենք, և՛ պտղատու այգիներ, ամեն ինչն էլ վնասվել է, կարելի է ասել կեսից ավելին ոչնչացել է, մի քանի հատ բարակ պոլիէթիլենային ծածկով ջերմոցներ կա, որ ծակծկվել են, դրանք էլ են փչացել»,- ասաց գյուղապետը։

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ևս բերքի հույս չունեն։ Գյուղապետ Հրանտ Պետրոսյանի, բնորոշմամբ` «շուկա տանելու բան չի մնացել»։

«Գյուղի վարչական տարածքը քանի որ փոքր է, ինչ ունեինք ամբողջությամբ վերացրել է` և՛ խաղող, և՛ ծիրան, և՛ բանջար։ Ձմերուկի դաշտում, քանի որ դեռ մանր էր` 5-6 սմ-անոց, հենց տեղում վերացրեց»,- ասաց Հրանտ Պետրոսյանը։

Իսկ Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ իրենց գյուղում կարկուտն ամենամեծ վնասը հասցրել է նորատունկ կաղամբի 10 հեկտարի վրա տնկված սածիլներին, որոնք ամբողջությամբ ոչնչացել են, 50 տոկոսով ոչնչացել են պտուղ-հատապտուղներն ու հացահատիկի ցանքատարածությունները։

Նախօրեին գյուղնախարարության ներկայացուցիչներն այցելել են կարկուտից տուժած համայնքներ` գյուղապետերին հանձնարարելով հստակ հաշվարկներ ներկայացնել։ Բայց գյուղացիները վնասի փոխհատուցման հույս չեն փայփայում։

«Ես մարզպետին էլ եմ նամակ գրել, բայց գիտեմ պետությունը ի վիճակի էլ չէ այդքան փոխհատուցման, ես մի երկու պարկ ազոտական պարարտանյութ խնդրեցի, որ գոնե որոշ բաներ վերականգնենք։ Թե ինչ ընթացք կտան, չեմ կարող ասել»,- ասաց Դաշտավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը։

Կարկուտն անսպասելի չէ, բայց հակակարկտային կայանները չկարողացան ամբողջությամբ չեզոքացնել դրա սպառնալիքը։

Град в Ереване - Sputnik Արմենիա
Ուժեղ կարկուտ տեղաց Երևանում

«Փաստը մնում է փաստ, որ, երբ, իրոք կարկուտ է լինում, ոչ մեկն էլ չեն կարողանում պայքարել այդ կարկուտի դեմ։ Ասել եմ ու կասեմ, որ այդ սարքերը պիտանի չեն Հայաստանի համար։ Ես երբեք չեմ ասել, որ հակակարկտային ծառայությունը վատ է աշխատում։ Իրենք շատ լավ են աշխատում, այդ համակարգում աշխատող մարդիկ բարեխիղճ մարդիկ են, բայց այդ սարքերը պիտանի չեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանում կիրառվող հակակարկտային արկային համակարգը փոխարինվեց հեղուկ գազով աշխատող բութանայինով, որն էլ չի կարողանում արդյունավետ կերպով կանխել կարկուտի առաջացման բնական երևույթները։ Իսկ ամենաարդյունավետ միջոցը, Հրաչ Բերբերյանի համոզմամբ, ցանցային համակարգն է, որի արժեքը 1 հեկտարի համար 3000-3500 եվրո է։ Իսկ Հայաստանում արտադրվելու դեպքում` շատ ավելի էժան։

«Ցանցը տվեք գյուղացուն, ինքը կիմանա ինչպես անի։ Մեր գյուղացուց խելացի մարդ չկա։ ՀՀ նախագահի հանձնարարականը կա, որ անցնեն այդ համակարգին, բայց չեն անում»,- ասում է Հրաչ Բերբերյանը։

Իսկ թե ինչու չեն անում, Հրաչ Բերբերյանի կարծիքով, թերևս ինչ-որ մեկին ձեռնտու է բութան գազով աշխատող հակակարկտային կայանների գոյությունը։

 

Լրահոս
0