00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «հաղթողի հավաքածուն» կուղարկվի ֆուտբոլի աշխարհի առաջնություն

© Sputnik / Aram NersesyanМедали, посвященные победе сборной Германии по футболу на Чемпионате мира
Медали, посвященные победе сборной Германии по футболу на Чемпионате мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեմպիոնը միշտ արժանի է լավագույնին, հենց դա է դրդել հայ ոսկերիչներին Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համար ստեղծել մեդալների բացառիկ հավաքածու

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի-Sputnik, Անի Լիպարիտյան. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության բացման կապակցությամբ կստանան հուշամեդալների հավաքածու Հայաստանից։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Երևանի առաջին «Գնոմոն» ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը։

Մեդալների դարձերեսին պատկերված է այս կամ այն ֆուտբոլիստը, իսկ դիմերեսին` ընկերական շարժ։ Մեդալի վրա պատկերված է նաև Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լևը։

© Sputnik / Aram NersesyanԱշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակին նվիրված «հայկական» մեդալների հավաքածուն
Медали, посвященные победе сборной Германии по футболу на Чемпионате мира - Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակին նվիրված «հայկական» մեդալների հավաքածուն

Դա, նրա խոսքով, արույրե հուշամեդալների հավաքածու է` նվիրված 2014թ.-ին աշխարհի առաջնությունում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հաղթանակին։ 2018թ.-ի հաջորդ առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում։

«Գաղափարի հեղինակն է նկարիչ և քանդակագործ Հարություն Չալիկյանը։ Եվ երբ պետք էր մեկնել Բեռլինի World Money Fair2015 ցուցահանդես, նա եկավ մեզ հետ։ Չալիկյանը կարողանում է ակնթարթորեն ընկալել մարդու բնավորությունը և զգացմունքները և արտահայտել դրանք թղթի վրա։ Դա տևում է 3-5 րոպե»,- ասաց Գրիգորյանը։

Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Հայկական պատվիրակությանը պետք էր հատուկ գաղափար` Գերմանիայում և Ռուսաստանում այցելուների սրտերը նվաճելու համար։

«Սկզբից մենք ցանկանում էինք ստեղծել մեդալներ մեծ ութնյակի թեմայով, բայց ավելի ուշ որոշեցինք հրաժարվել քաղաքական գաղափարից։ Հայաստանն առաջին անգամ էր ելույթ ունենում նման երկրների շարքում, ինչպիսիք են Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրալիան։ Մենք որոշեցինք չկատակել այդ թեմայով և օգտագործել ֆուտբոլային թեման, առավել ևս, որ Գերմանիայի հավաքականը ներկա չեմպիոնն է»,- պարզաբանեց Գրիգորյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակին նվիրված «հայկական» մեդալների հավաքածուն
Медали, посвященные победе сборной Германии по футболу на Чемпионате мира - Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակին նվիրված «հայկական» մեդալների հավաքածուն

Հայ ոսկերիչները մտավախություն են ունեցել, որ այցելուները ոչ միանշանակ կամ բացասական կարձագանքեն, կարող են վիրավորվել։ Բայց գործարանի տնօրենի խոսքով` ամեն ինչ հաջող է անցել։

Սկզբից այցելուները չեն ճանաչել մեդալների վրա պատկերված հերոսներին, իսկ հետո, երբ հասկացել են` ովքեր են, ծիծաղել են և մեծ հաճույքով զննել մեդալները։

«Արդեն Գերմանիայում և Ռուսաստանում ցուցահանդեսից հետո մեզ ասացին, որ մեր գաղափարը նոր ուղղություն է համաշխարհային փորձում։ Մենք ողջ տարին աշխատել ենք, որպեսզի մեդալների հավաքածուն ուղարկենք ֆուտբոլիստներին, բայց շատ բարդ էր դա անելը։ Սակայն ամեն դեպքում մենք լուծումը գտանք` մեդալները կուղարկվեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա, որը դրանք կհանձնի գերմանացի ֆուտբոլիստներին»,- նշեց Գրիգորյանը։

Sputnik Արմենիան կհետևի իրադարձությունների զարգացմանը։

Լրահոս
0