00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գաթա ու արցախյան հարսանիք. հայ կանանց բիզնեսը

© Rita Willaertармянская выпечка
армянская выпечка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում վարչապետի հովանավորությամբ անցկացվում է «Լավագույն կին» գործարար մրցանակաբաշխությունը։ Այս տարի առաջին անգամ ՀՀ իշխանությունից մրցանակ է ստացել նաև արցախցի 2 կին գործարար։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Սաթենիկ Աչիկյանն իր գործարար գործունեությունը սկսել է 2011թ-ից, ինչպես ինքն է ասում` 2 գաթայից։ Տիկին Սաթենիկի` տնային պայմաններում թխած գաթաներն արժանացել էին երևանյան խոշոր առևտրային ցանցերից մեկի հավանությանն ու վաճառքի հանվել խանութներից մեկում։ Գործարար աշխարհի իր մոտքը ներկայացնելով` տիկին Սաթենիկը կատակեց. «Մայրս դարձավ իմ գործընկերը, ամուսինս` իմ բանկը»։

Մոր բաղադրատոմսով ու ամուսնու հատկացրած նախնական գումարով տան խոհանոցում թխված գաթաներն այսօր երևանցիներից շատերն են հասցրել սիրել։

«Եթե սկսել եմ իմ սեփական խոհանոցում երկու գաթա թխելով, այսօր արդեն ունենք 8 աշխատակցով արտադրամաս»,- ասաց տիկին Սաթենիկը` նշելով, որ այժմ արդեն օրական 400 գաթա է արտադրվում։

© Sputnik / Asatur YEsayantsՏիկին Սաթենիկը
Сатеник Ачикян  - Sputnik Արմենիա
Տիկին Սաթենիկը

Հայաստանի կին գործարարները 5 տարի շարունակ իրենց գործնական հաջողություններից զատ արժանանում են նաև վարչապետի ուշադրությանը։ «Լավագույն կին» գործարար մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թ-ից։

Այս տարի մրցանակի է արժանացել 142 կին գործարար, որոնցից 38-ը՝ Երևանից, 102-ը՝ ՀՀ մարզերից, 2-ը` Արցախից։

Ստեփանակերտի հարսանյաց սրահի սեփականատեր Ռեգինա Գալոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ փոքրիկ սրահում նորապսակների հարսանեկան արարողության համար անհրաժեշտ բոլոր խնդիրները հոգալուց զատ նաև փոքրիկ խանութ ունեն, որտեղ նորապսակների ապագա երեխաների համար նախատեսված հագուստ են վաճառում։

«Այնպես որ աշխատում ենք Արցախի ապագայի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

© Sputnik / Asatur YesayantsՌեգինա Գալոյան
Регина Галоян - Sputnik Արմենիա
Ռեգինա Գալոյան

Ինչ վերաբերում է արցախյան հարսանիքի առանձնահատկություններին, Ռեգինա Գալոյանը նշեց, որ որոշ տեղական ավանդույթներ, անշուշտ, կան, և իրենք փորձում են պահպանել բոլոր ազգային ավանդույթները։

Բացի վարչապետի մրցանակներից, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ են սահմանել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը:

 

Լրահոս
0