00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական ռաունդը Մոսկվան ակնհայտորեն հաղթելու է

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցПанорама Москвы
Панорама Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ այն ժամանակ, երբ Թայիփ Էրդողանից ներողություն պարունակող նամակի բովանդակությունը հրապարակվեց միջազգային մամուլում, ոչ էլ այն ժամանակ, երբ թուրքական կործանիչը Լաթաքիայի երկինքում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։

Այն պահին, երբ Մոսկվան որոշել էր Սիրիայի օրինական նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքը կատարել ու ռազմական օդուժ մտցնել երկրի տարածք, որպեսզի պայքարեն «Իսլամական պետության», «Ջեբհադ ալ Նուսրայի» ու այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ, բոլորի համար արդեն ակնհայտ էր, որ Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններն անպայման սրվելու են:

Ընդամենը պատճառ էր պետք, քանի որ երկու երկրները Սիրիայի զարգացումների վերաբերյալ ծայրահեղ հակառակ դիրքորոշումներ ունեին: Ու ռմբակոծիչ խոցելը հենց այդ պատճառը դարձավ:

Ի դեպ, միամտություն կլիներ ենթադրել, որ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու որոշումն ինքնուրույն էր կայացրել: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է: Ու այդ կազմակերպության արձագանքը, երբ ռուսական ռմբակոծիչը խոցվեց, ու Ռուսաստանի նախագահ Պուտինը դա դավաճանություն անվանեց, վկայում էր, որ նման զարգացումները արևմուտքի կողմից նախօրոք էին մշակված:

Ավելին՝ Արևմուտքը, առաջին հերթին` Ամերիկայի Միացյալ Նահանգները, անհամբեր սպասում էր, որ այդ քայլին ի պատասխան Կրեմլն անպայման ռազմական հարված է հասցնելու Թուրքիայի ուղղությամբ: Դե Վաշինգտոնին շատ էր պետք, որ այդ երկու երկրների միջև ռազմական բախում տեղի ունենա. Սիրիայի ճգնաժամի զարգացումների պարագայում միայն դա կփրկեր արևմտյան կոալիցիայի անդամներին ու, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը պարտվելուց:

Министр иностранных дел Германии, председатель ОБСЕ Франк-Вальтер Штайнмайер - Sputnik Արմենիա
Շտայնմայեր. «Գերմանիան ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը»

Սակայն Ռուսաստանի Դաշնությունը ռազմական բախման ճանապարհով չգնաց: Գերադասեց խնդրին ավելի նուրբ մոտենալ ու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզներում ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Ի վերջո, ժամանակը ցույց տվեց, որ հենց նման մոտեցումն էր ճիշտ այն տեսանկյունից, որ երկու հսկա պետությունների միջև ռազմական բախում իսկապես տեղի չունեցավ:

Հակառակը` Կրեմլը նման քայլով (խոսքը Էրդողանի պաշտոնապես զղջալու մասին է) իր վարկանիշն ավելի բարձրացրեց ու Արևմուտքին անհասկանալի վիճակի մեջ դրեց: Հանկարծ ակնհայտ դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ոչ ոք էլ չի շտապում պաշտպանել, ձեռք մեկնել, օգնություն ցուցաբերել քաղաքական կամ տնտեսական ասպարեզում:

Կարելի է համոզված լինել, որ նունիսկ ռազմական բախման դեպքում Արևմուտքը զորք չէր ուղարկի Թուրքիային օգնելու համար: Գուցե զենքով օգնեին, չգիտեմ… Կամ գուցե միջազգային քաղաքական ասպարեզում ամպագոռգոռ հայտարարություններ անեին, ասենք թե, Բրիտանիան կամ ԱՄՆ-ն:

Ամեն դեպքում եղավ այնպես, ինչպես եղավ, ու պաշտոնական Մոսկվան հերթական ռաունդը շահեց` Անկարային իսկապես ծնկի բերելով ու ստիպելով, որպեսզի Էրդողանն իր դեմքը կորցնի:

Նշանակում է` Սիրիայի ճգնաժամից հաղթող դուրս գալու հնարավորությունները Կրեմլն ավելացրեց: Ու խնդիրն այն չէ, որ Թուրքիան, ինչպես պարզվեց, պատրաստ է նույնիսկ իր «Ինջիրլիկ» օդային ռազմաբազան ռուսներին տրամադրել (ճիշտ է` Թուրքիայի արտգործախարար Մևլութ Չավուշօղլուն շատ արագ հրաժարվեց իր ասածից, սակայն դա այլևս էական չէ, քանի որ խոսքն արդեն ասվել է):

Այս դեպքում երևի թե պետք է ավելի ուշադիր դիտարկել փորձագետների հրապարակումները: Օրինակ` ռազմական փորձագետ — վերլուծաբաներ գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին կամ գնդապետ Միխայիլ Տիմոշենկոն պնդում են, որ «Ինջիրլիկը» թուրքերն ուղղակի չեն կարող Ռուսաստանի ռազմական օդուժին տրամադրել, քանի որ այնտեղ թուրքերն իրենք տեր — տիրական չեն: Միայն սպասարկողի դեր են կատարում: Իսկ «Ինջիրլիկն» ամբողջությամբ տնօրինում են ամերիկացիները։

Փորձագետները պնդում են, որ «Ինջիրլիկի» մասին խոսակցություններն ընդամենը կոնյուկտուրային տեսանկյունից էին դրդված ու իրականության հետ որևէ կապ չունեն:

Ավելին՝ ռուսական ռազմական օդուժին «Ինջիրլիկը» նույնիսկ ռազմական տեսանկյունից ընդհանրապես պետք էլ չէ: Դե, որովհետև…

1. Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիաբազան Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից այնքան էլ հեռու չի գտնվում, եթե ռազմական ավիացիայի նորմերով խոսենք:

2. Միջերկրական ծովում շուտով Կուզնեցով ռուսական ավիակիրն է տեղակայվելու:

3. Սիրիայի օրինական կառավարությունը Կրեմլին, ինչպես ասում են, քարտ — բլանշ է տվել իր տարածքում օգտագործելու համար այն ամենն, ինչն անհրաժեշտ է նորմալ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը պատրաստ է վերացնել սահմանափակումները

Այնպես որ «Ինջիրլիկը» կարող է արևմտյան կոալիցիայի տրամադրության տակ մնալ: Դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ժամանակակից ռազմական ավիացիայի նորմերից ելնելով` մի քանի հարյուր կիլոմետր այս կողմ — այն կողմն առանձնապես կարևորություն չունի:

Իսկ եթե քաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան, ըստ երևույթին, հիմա արդեն ուզում է իր մոտեցումներով ցույց տալ, թե որքան է կարևորում ահաբեկչության դեմ իրական պայքարը: Ու եթե Անկարան հերթական անգամ Ռուսաստանի նկատմամբ դավաճանություն չցուցաբերի, ապա կարելի է շատ ավելի մեծ համոզվածությամբ խոսել այն մասին, որ Մոսկվան իսկապես հաղթելու է սիրիական ռաունդը: Այն էլ` մոտ ապագայում:

Լրահոս
0