00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. Միասնությունը բերում է հաղթանակներ

© Photo / official site of the President of RAСерж Саргсян и члены сборной Армении по баскетболу
Серж Саргсян и члены сборной Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:

«Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների, և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար:

Նա կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:

Сборная Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և երկրում բասկետբոլ մարզաձևի զարգացման հեռանկարի մասին: 

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:

Նշենք, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականը Մոլդովայից Հայաստան է վերադարձել գիշերը:

© сайт НОК АрменииԲասկետբոլի Հայաստանի հավաքական
Сборная Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բասկետբոլի Հայաստանի հավաքական

«Զվարթնոց» օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել են մեծ թվով մարզասերներ, լրագրողներ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, տեղեկացնում է armsport-ը:

Հիշեցնենք, որ Քիշինևում կայացած փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին դարձավ չեմպիոն:

Լրահոս
0