00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռ Մինասյանը` օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

© AFP 2024 / GOH Chai Hin / AFPГор Минасян
Гор Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև գերծանր քաշային կարգում հանդես եկող ծանրամարտիկ Գոռ Մինասյանը տեխնիկական սխալ թույլ տվեց, այդուհանդերձ արծաթե մեդալ շահեց։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ծանրամարտի օլիմպիական մրցաշարը 31-րդ օլիմպիական խաղերում, ինչպես միշտ, ավարտվեց գերծանր քաշային կարգի ծանրամարտիկների մրցումներով: Հայաստանը այստեղ ներկացնում էին երկու մարզիկներ՝ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը:

Պոկում վարժությունում իր երեք մոտեցումներն օգտագործելով` Ռուբեն Ալեքսանյանը ցույց տվեց 195կգ արդյունք: Ընդ որում` երրորդ մոտեցման ժամանակ Ռուբենն ուղղակի կռիվ տալով ծանրաձողի հետ` գլխավերևում պահեց 195կգ քաշը:

Գոռ Մինասյանն իր ելույթները սկսեց շատ հանգիստ ու վստահ բարձրացնելով 200կգ: Երկրորդ մոտեցումն էլ հայ ծանրորդը, ճիշտ է դժվարությամբ, բայց տեխնիկապես ճիշտ կատարելով` գրանցեց իր օգտին: Այս անգամ արդեն` 207կգ: Պայքար ծավալվեց հայ ծանրորդի, Վրաստանի երկու ներկայացուցիչների ու իրանցի ծանրորդի միջև: Գոռ Մինասյանը իրացրեց նաև երրորդ մոտեցումը` պոկում վարժությունը ավարտելով 210կգ արդյունքով, ինչը երրորդ տեղն էր առաջին վարժությունում: Իսկ առաջատարը իրանցի Բեհդադ Սալիմի Կորդասիաբին էր, որը համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց՝ 216կգ:

Հրում վարժությունը մեր ծանրորդները սկսեցին հակառակ հերթականությամբ: Առաջինը մրցահարթակ դուրս գալով` 236կգ բարձրացրեց Գոռ Մինասյանը: Ճիշտ է, երկրորդ մոտեցման ժամանակ Գոռը տեխնիկական սխալ թույլ տվեց, ու քաշը չհաշվեցին, բայց երրորդ մոտեցումը հաջողված էր՝ 241կգ ու երկամարտի 451կգ արդյունք:

Իրանցի ծանրամարտիկը, ձախողելով երեք մոտեցումները, զրո ստացավ ու դուրս մնաց պայքարից: Խոսքը մնաց Ռուբեն Ալեքսանյանին, քանի որ Գոռ Մինասյանն արդեն մեդալ ապահովել էր: Ռուբեն Ալեքսանյանը փորձեց հրել 254կգ, ինչը հնարավորություն կտար երկամարտում բարձրանալ երրորդ տեղը, բայց չստացվեց, նա գրավեց չորրորդ տեղը: Այսպիսով` Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:

Լրահոս
0