00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գապուև. Իսկական չեմպիոնը Միհրան Հարությունյանն է

© Jack GUEZ / AFPМигран Арутюнян
Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըմբշամարտը օլիմպիական խաղերի անբաժանելի մասն է, մարզասերներից շատերը օլիմպիական խաղերին սպասում են հենց այս մարզաձևի մրցումները դիտելու համար, սակայն Ռիո–2016–ի ըմբշամարտի մրցումները պատմության մեջ կհիշվեն Միհրան Հարությունյանի հանդեպ կիրառված մրցավարական կոպիտ սխալներով։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Չեչնիայի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Մուսլիմ Գապուևը կարծում է, որ այս տարվա օլիմպիական խաղերի ժամանակ մրցավարներն ակնհայտ կանխակալություն դրսևորեցին հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։

Мигран Арутюнян после боя с Расулом Чунаевым - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյանի պատիվ տալու պատմությունը

Գապուևը օլիմպիական խաղերի մրցավարական սխալների մասին գրառում է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում և որպես սխալների վառ օրինակ բերել հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի դեպքը։

«Անկեղծ ասած, ես կյանքում նման զգալի առավելություն չէի տեսել մրցագորգում։ Վեց րոպե շարունակ Միհրան Հարությունյանը գրոհիչ գործողություններ էր կատարում, ինչի համար էլ ստացավ արժանի միավորը։ Շտեֆանեկն ընդամենը պաշտպանվում էր։ Բայց արի ու տես, որ պասիվության համար երկու անգամ «պատժվեց» հայ մարզիկը, իսկ Շտեֆանեկը` ոչ մի անգամ։ Տրամաբանական ավարտը եղավ այն, որ մրցավարները միավոր նվիրաբերեցին սերբին, և հաղթանակը շնորհեցին Դավոր Շտեֆանեկին»,- գրել է Գապուևը։

Նա նշել է, որ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչը սերբ է, սակայն նրա խոսքով` «սեփական» ըմբիշներին առաջ տանելը խարխլում է հունահռոմեական ըմբշամարտը։

«Մեր ամսագրի հերթական համարում ես պատրաստվում եմ հրապարակել Միհրան Հարությունյանի նկարը և նշել, որ հենց նա է Օլիմպիական խաղերի իսկական հաղթողը։ Չէ՞ որ, ըստ էության, դա այդպես է»,- եզրափակել է Գապուևը։

Sputnik-ի եթերում նա նշել է, որ Միհրանի դեպքը շատ երիտասարդների կստիպի երես թեքել ըմբշամարտից, քանի որ տեսան, թե ինչպես է մարդու ահռելի աշխատանքը մի վայրկյանում ջուրն ընկնում մրցավարական սխալների պատճառով։

Գապուևի խոսքով` Միհրանն անչափ ուժեղ ըմբիշ է, և բոլոր ելույթներն էլ նա փայլուն կատարեց։

Мигран Арутюнян. Олимпийские игры в Рио де-Жанейро 2016 - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. Ինձ հիմա արդեն չի հետաքրքրում նույնիսկ սպորտը

«Նա շատ ավելի ուժեղ մրցակիցներ ուներ, քան Շտեֆանեկը, բայց եզրափակչում գերազանցեց ինքն իրեն, երևի թե կենտրոնացրել էր ողջ ուժերը` հասկանալով, որ նման հնարավորություն գուցե չտրվի։ Զարմանալի է, թե մրցավարներն ինչպիսի ցինիզմով վերաբերվեցին նրան։ Այդպես չի կարելի անել։ Ակտիվ մարզիկի փոխարեն միավոր տվեցին Շտեֆանեկին։ Հարց է առաջանում` ինչու՞։ Մրցավարական սխալն այնքան ակնհայտ էր, այնքան աղաղակող, որ անգամ տնային տնտեսուհիները կարող էին հասկանալ ու գնահատել դա»։

Գապուևը նշեց, որ ինքը չի հիշում պատմության մի դեպք, որ ըմբիշների պարգևները փոխած լինեն, սակայն ըստ նրա` այս հարցը կարելի է փորձել դատարանի միջոցով լուծել։

«Այն պահին, երբ պարգևատրման արարողությունն էր ընթանում, և Միհրանին արծաթ տվեցին, ցանկացած ոք, ով դիտում էր այդ արարողությունը, չէր կարող հանգիստ նայել, թե ինչպես է Միհրանն արտասվում ու տանջվում»,- ասաց նա։

Գապուևը վստահեցրեց` ամեն ինչ նախապես էր ծրագրած, ու որքան էլ թվա, որ ինքը որևէ կապ չի կարող ունենալ Միհրանի հետ, այնուամենայնիվ չի կարող թաքցնել մրցավարների հանդեպ վրդովմունքը։

«Այսօր Հարությունյանն է, վաղը մեկ ուրիշը կարող է լինել»,- ասաց նա` ընդգծելով, որ այդ ամենով հանդերձ Միհրանն իրեն իսկական տղամարդու պես պահեց։

Զրույցի վերջում Մուսլիմ Գապուևը ևս մեկ անգամ շնորհավորեց Միհրանին և կրկնեց` ելույթը գերազանց էր, իսկ ըմբշամարտի հայկական դպրոցն էլ աշխարհի առաջատար դպրոցների մեկն է` անգամ այսպիսի արդյունքով։

Լրահոս
0