00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի լեգենդները. «Աստծու հետքը» Բերդ քաղաքում

© Sputnik / Aram NersesyanШамшадин
Шамшадин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդն ասում է՝ եթե կանգնես Աստծու թողած հետքի վրա ու երազանք պահես, անպայման կկատարվի:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչները հավատում են, որ քաղաքից ոչ հեռու գտնվող ժայռի վրա Աստծու հետքն է մնացել:

Озеро Иссык-Куль - Sputnik Արմենիա
Իսիկ Կուլի լեգենդը. ի՞նչ են թաքցրել հայ վանականները լճի հատակում

Ժայռը, որի վրա դրոշմված ոտնահետք կա, այդ տարածքի տեսարժան վայրերից է, թեև դրա մասին քչերը գիտեն: Այստեղ այցելող զբոսաշրջիկների կամ հյուրերի մեծ մասն «Աստծո հետքի» գոյության մասին իմանում է տեղի բնակիչներից:

Լեգենդը տեղաբնակները տարբեր կերպ են պատմում: Մեր խմբի անդամներից մեկի` Շողիկի բարեկամուհին, որին պատահաբար հանդիպեցինք մեղրի ու հատապտուղների փառատոնի ժամանակ, ողջ մանկությունն է այստեղ անցկացրել: Նրա պատմածով` ոտնահետքերը երկուսն են, ոչ թե մեկը:

«Լեգենդի համաձայն` Աստվածն իր մի ոտքն այստեղ է դրել` այս ժայռին, մյուսը`հանդիպակաց լեռան վրա: Ասում են, որ այնտեղ էլ հետք կա, սակայն անձամբ ես չեմ տեսել: Դա կամ շատ քիչ մարդ է տեսել, կամ էլ պարզապես լեգենդ է», — ասում է Շողիկը:
Նրա խոսքով` քարի վրա եղած հետքը ժամանակի ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել, թեկուզ՝ չնչին, իսկ դա պատահականություն լինել չի կարող:

Այդ պատմությունը երկրորդ լեգենդ էլ է ծնել, որի համաձայն՝ ոտքդ պետք է դնես հետքի վրա ու երազանք պահես: Աստծու հետ «հոգևոր կապի» մեջ մտնելու համար ոմանք նույնիսկ հանում են կոշիկները:

Մենք հարցուփորձ արեցինք տեղի բնակիչներին ու փորձեցինք «վիճակագրություն» կազմել երազանքների իրականացման վերաբերյալ, սակայն այդ գաղտնի տեղեկությունը ոչ ոք չցանկացավ վստահել մեզ:

Ինչ վերաբերում է ինձ ու լուսանկարչին, մենք հույսներս դրեցինք մեր կոշիկների հեռահաղորդակցման լավ հմտությունների վրա ու որոշեցինք չհանել դրանք: Խոստովանում եմ, որ թեև կասկածներ ունեի, բայց այնուամենայնիվ մի երազանք էլ ես պահեցի:

Նշեմ, որ ժայռը ողորկ է, իսկ հետքն էլ՝ բավական անհարմար տեղում՝ ժայռի ծայրին, այնպես որ ամբողջ մարմնով հնարավոր չէ հենվել մի ոտքի վրա: Երազանք պահելու համար ջանքեր են պետք:

Մեղրի ավանդական փառատոնն անցկացվեց Շամշադինում - Sputnik Արմենիա
Մեղրի փառատոնը Բերդ էր բերել Հայաստանի հյուրերին

Երևանից ժամանած 55-ամյա Զարուհին մեզ պատմեց, որ այդ հետքին դիպչելուց հետո մարդը յուրահատուկ էներգիա է ստանում, աստվածային ուժ:

«Իմ փորձից եմ ասում: Այստեղ եմ եղել անցյալ տարի, մեզ հետ մի պատմաբան կին կար, որը պատմում էր այս վայրի մասին: Նա ասաց, որ երկրորդ հետքը մեկ այլ վայրում է գտնվում», — ասաց Զարուհին:

Զարուհին ժպտաց, երբ հարցրի՝ կարո՞ղ է արդյոք երկրորդ հետքը գտնվել հարևան երկրներից մեկում: Ժպտաց ու կտրականապես բացառեց այն տարբերակը, որ մյուս հետքը կարող է լինել ժամանակակից Ադրբեջանի տարածքում, Վրաստանի տարբերակն էլ բացառեց, բայց վստահեցրեց՝ հետքը գտնվում է քրիստոնյա երկրում: Ոտնահետքի հետ կապված առաջին վարկածը նա նույնպես հերքեց:

«Անցյալ անգամ եմ երազանք պահել: Երբ այստեղ էի այն անգամ, վատառողջ էի, վիրահատություն պիտի անեին: Հիմա տեսնում եք՝ իմ ոտքով եմ եկել այստեղ: Սակայն երազանք պահելիս, ես առաջին հերթին, խաղաղություն եմ խնդրում հայ ժողովրդի համար, երեխաներիս մասին եմ աղոթում, մեր զինվորներին հիշում», — ասաց Զարուհին:

Այս հետքի մասին ուրիշներին էլ հարցրինք: Մեկն էլ ասաց՝ հետքը գոյություն ունի դեռ անտիկ շրջանից, չգիտի՝ ում հետքն է, բայց փաստ է, որ արդեն մի քանի հազարամյակ շարունակ հետքը կա ու փոփոխության չի ենթարկվում:

Լրահոս
0