00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարագյոզյան» հիմնադրամ. գորգագործությունից մինչև բարեգործություն

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցНациональный орнамент армянского ковра
Национальный орнамент армянского ковра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի լրանում է «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի 95–ամյակը, որը գործում է Նյու Յորքում։ Sputnik Արմենիան պատմում է հիմնադրամի և Երևանում կայանալիք համերգի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայերը միշտ հայտնի են եղել ճկուն խելքով և հայրենիքից հեռու գոյատևելու կարողությամբ։ Դա վերաբերում է Կարագյոզյան ընտանիքին, որը համիդյան ջարդերի ժամանակ Ստամբուլից փախել է Նյու Յորք։

«Կարագյոզյանները, որոնք շատ հայտնի են եղել, գորգերի գործարաններ են ունեցել ողջ Թուրքիայում։ Տիգրան և Զաբել Կարագյոզյանները շարունակել են ընտանիքի ավանդույթը. 1895թ-ին նրանք գորգի գործարան են բացել Նյու Յորքում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանը։

© Sputnik / Asatur YesayantsԻրինա Լազարյան
Ирина Лазарян - Sputnik Արմենիա
Իրինա Լազարյան

ԱՄՆ-ում Կարագյոզյանների բիզնեսը զարգացել է, նրանք առաջինն են եղել, որ սկսել են գործել «Գյուլիստան» գորգերը։ Սակայն 1918թ-ին ընտանիքի հետ դժբախտություն է պատահել. գրիպի համաճարակից մահացել է Կարագյոզյանների որդի Հովարդը։

«1921թ-ին Կարագյոզյանները բացել են բարեգործական հիմնադրամ և ի հիշատակ որդու` այն կոչել «Հովարդ Կարագյոզյան»», — ասաց Լազարյանը։ Որդու մահից հետո նրանք զբաղվել են բարեգործությամբ։ Կարագյոզյանները 1918թ-ին Ստամբուլում որբանոց են բացել են 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված երեխաների համար։ Այսօր այն հայտնի է որպես Տիգրան Կարագյոզյանի անվան դպրոց։ «Նրանք հավաքում էին անօթևան երեխաներին և օգնություն ցուցաբերում նրանց»,- պատմեց Լազարյանը։

Հայկական գորգերի առանձնահատկությունները - Sputnik Արմենիա
Հայկական գորգերի առանձնահատկությունները

Գորգագործությունը եղել է ընտանիքի գլխավոր բիզնեսը, սակայն 1946թ-ին` գործարանների հիմնադրի մահից հետո, այն վաճառվել է։ Կարագյոզյանների աղջիկը` Լեյլան, այդպես էլ չի ամուսնացել և իրեն լիովին նվիրել է բարեգործությանը։ Նա մահացել է 1998թ-ին։

Լեյլայի կենդանության օրոք հիմնադրամի մասնաճյուղեր են բացվել Հունաստանում, Ֆրանսիայում, Սիրիայում և Լիբանանում։ Այսօրվա դրությամբ «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի հովանու ներքո Հայաստանում գործում է հինգ հիվանդանոց (Գորիսում, Գյումրիում, Վանաձորում և երկուսը` Երևանում) և մեկը Ղարաբաղում։ Հիմնադրամի մասնաճյուղերը տարբեր երկրներում բարեգործությունից բացի ամեն ինչ անում են սփյուռքահայերի ազգային ինքնությունը պահպանելու համար։

«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի 95-ամյակի պատվին հոբելյանական համերգը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 20-ին` 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Լրահոս
0