00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտադրված է ԵԱՏՄ-ում, թե Հայաստանում. ՀՀ կառավարությունը դեռ չի քննարկել

© PresidentВыставка "Сделано в Армении"
Выставка Сделано в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում արտադրված ապրանքը «Արտադրված է ԵԱՏՄ»-ում մակնշմամբ արտահանելու նախաձեռնությունը ՀՀ կառավարությունը դեռ չի քննարկել:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովը հայտարարել էր, թե 2017 թվականից Եվրասիական միությունում արտադրված ապրանքները կարող են մակնշավորվել «Պատրաստված է ԵՏՄ-ում» տարբերանշանով:

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը Հայաստանի միջոցով ուզում է մուտք գործել ԵՏՄ շուկա

Էկոնոմիկայի նախարարությունն այսօր Երևանում կազմակերպել էր «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի ժամանակ լրագրողները ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցին, արդյո՞ք իրատեսական է, որ հայաստանյան արտադրանքն առաջիկայում կրի ՙարտադրված է ԵԱՏՄ-ում՚ տարբերանշանը: Վաչե Գաբրիելյանի մեկնաբանմամբ, այդ առաջարկն այսօր նախաձեռնության մակարդակի վրա է, որևէ որոշում դեռ չի կայացվել:

«Նման որոշում չկա և առայժմ մենք նման համաձայնություն չենք տվել: Եթե հարցն առաջադրվի, կքննարկենք»,- ասաց Գաբրիելյանը

Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ռուսական կողմի այս նախաձեռնությունը հավանական է համարում՝ հավելելով, որ Ռուսաստանը փորձում է աշխարհին ներկայանալու նոր՝ միասնական, մոդել ձևավորել:

Նման նախաձեռնությունը, սակայն, Մակարյանի կարծիքով, Հայաստանի համար վտանգավոր կարող է լինել, քանի որ Հայաստանը դրանով կկորցնի իր ինտեգրման հնարվորությունը միջազգային շուկայում: Ինչ վերաբերում է «Արտադրված է Հայաստանում» բրենդին, ՀՀ փոխվարչապետը չի թաքցնում, որ այն աշխարհում շատ մեծ ճանաչում չունի, սակայն, որոշ երկրներում ՀՀ-ում արտադրված ապրանքն արդեն ճանաչելի է:

© President«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես
Выставка Сделано в Армении - Sputnik Արմենիա
«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

«Արտադրված է Հայաստանում» բրենդը տարբեր երկրներում յուրովի է ընկալվում»,- ասաց Գաբրիելյանը,-«Ես չեմ կարող ասել, որ մեծ ճանաչում ունի ԱՄՆ-ում, սակայն նախկին ԽՍՀՄ տարածքում ըստ ապրանքների կարելի է դատողություններ անել: Օրինակ, Թուրքմենիայում խիստ հարգի է երևանյան ոսկին, այլ տեղերում կոնյակը, գյուղմթերը, ճշգրիտ մեքենաշինությունը: Դա կախված է կոնկրետ ապրանքից ու կոնկրետ ապրանքային շուկայից»:

Գագիկ Մակարյանի կարծիքով էլ, հայաստանյան արտադրանքն աշխարհում մեծ ճանաչում չունի, քանի որ ակտիվ ինտեգրված չէ միջազգային շուկաներին և առավելապես կողմնորոշված է դեպի ռուսական շուկա:

Агроцентр Дружино в Омской области - Sputnik Արմենիա
Գյուղնախարարություն. ԵՏՄ երկրներ իրականացվող արտահանումն աճել է 90%-ով

Ինչ վերաբերում է կառավարության ձեռնարկած քայլերին, այդ թվում՝ պարբերաբար կազմակերպվող հայկական արտադրանքի ցուցադրություններին, Գագիկ Մակարյանը դրանք բավարար չի համարում:

«Դրանց մասնակցում են մարդիկ, որոնք այս պահին Հայաստանում են՝ զբոսաշրջիկներ, դիվանագիտական ներկայացուցիչներ: Դրսից շատ քիչ մարդիկ են գալիս հատուկ այդ նպատակով, որ լսեն ՙԱրտադրված է Հայաստանում՚ բրենդի մսին: Բացի այդ, ցուցահանդեսում 300 ձեռնարկություն է ներկայացված, բայց մոտ 30-40-ն են խոշոր ընկերություններ, որոնք ավելի շատ ներսում են սպառվում, քան դրսում և ավելի շատ պետք է տուրիզմի զարգացման դեպքում իրենց շուկաները գտնեն»,- ասաց Մակարյանը:

Լրահոս
0