00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացիներն աջակցում են ահաբեկիչներին

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցНа северо-востоке Алеппо
На северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկ տարի անցավ Սիրիա ռուսական ռազմատիեզերական ուժեր մտցնելուց։ Եվ այժմ Սիրիայի համար մղվող պայքարն ընթանում է ոչ թե մարտի դաշտում, այլ հենց դիվանագիտական թատերաբեմում։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Իրականում Սիրիայում, մասնավորապես, Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես ծայրաստիճան լարված է։ Եվ այս համատեքստում խոսքը ոչ թե մարտի դաշտի վերածված, նախկին 2 մլն բնակչության փոխարեն այժմ 200-300 հազար բնակիչ ունեցող քաղաքում տիրող իրավիճակի մասին է։ Այնտեղ ռումբեր են պայթում, ծանր հրետանին է կրակում, և շարունակում են մարդիկ զոհվել։ Սակայն պակաս վտանգավոր չէ նաև քաղաքական թատերաբեմում տիրող իրավիճակը, այնտեղ դիվանագիտական պայքար է մղվում Հալեպի, Բաշար ալ Ասադի, Սիրիայի համար։

Այդ երկիր ռուսական ՌՏՈՒ-ի մուտքից մեկ տարի անց (ինչը տեղի ունեցավ Սիրիայի իշխանությունների պաշտոնական և համառ խնդրանքով) ինչ-որ պահի թվաց, թե երկու գերտերությունները` տարածաշրջանի հիմնական խաղացողներ ՌԴ-ն և ԱՄՆ-ն, վերջապես կարողացան պայմանավորվել միջազգային ահաբեկչության դեմ համատեղ գործողություններ իրականացնելու մասին։ Երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Լավրովն ու Քերին միմյանց ձեռք սեղմեցին, համատեղ մամուլի ասուլիս տվեցին, հայտնեցին Հալեպի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։

Այնպես ստացվեց, որ այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմությունը հետ է քաշվում մարտական դիրքերից` այդ երկրի կանոնավոր բանակին հնարավորություն տալով վերջապես լուծել Հալեպում կուտակված մի շարք ահաբեկչական զինված խմբավորումների հարցը։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։

Դիվանագետների համար խոչընդոտ դարձավ հայտնի Ջեբհաթ ան Նուսրան։ Ընդ որում` հենց այս պահին` ռուսական ակտիվ մասնակցությունից ուղիղ մեկ տարի անց, հանկարծ պարզ դարձավ, որ ամերիկյան դիվանագիտությունը հենց այդ ահաբեկչական կազմակերպության վրա է հիմնական խաղադրույքն անում։ Եվ այս համատեքստում Ջոն Քերիի գլխավորած «գրասենյակի» պահվածքն ավելի քան պարզ է դառնում։ Այսուհետ անկեղծորեն կարելի է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն Սիրիայում պայքարում է առաջին հերթին ոչ թե համաշխարհային ահաբեկչության դեմ, ինչպես հայտարարում էին նախկինում, այլ երկրի օրինական նախագահ Բաշար ալ Ասադի դեմ։

Բարաք Օբամայի վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հանդես գա եթե ոչ որպես սիրիական ճգնաժամի հաղթող, այլ գոնե որպես հիմնական խաղացող, որը լուրջ խաղաքարտեր ունի ձեռքում Ասադին պաշտոնանկ անելու համար։

Իսկ հետագայում եթե ամերիկացի առաջնորդը իր ուսերից սիրիական հակամարտության բեռը դնի նորանշանակ նախագահի ուսերին, ապա իր առաքելությունը իրականացրած կարող է համարել։ Դրանից հետո թող մնացածը պարզեն Քլինթոնն ու Թրամփը։ Սա արդեն, մեծ հաշվով, էական չէ։ Կարևորը` մարտունակ վիճակում պահել այն ուժերը, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել Դամասկոսի վրա արշավելիս… Ահա թե ինչի համար է անհրաժեշտ Ջեբհաթ ան Նուսրան։

Մի շարք սադրանքներից հետո տպավորություն է ստեղծվում, թե ամերիկական դիվանագիտությունը ամենևին էլ չէր ձգտում խաղաղության հասնել Հալեպում։

Լավրովի ու Քերիի համատեղ մամուլի ասուլիսից օրեր անց` սեպտեմբերի 8-ին, իրադարձություններ տեղի ունեցան Դեյր էզ Զորում։ Արևմտյան կոալիցիայի ավիացիան, որը գտնվում է ամերիկացի զինվորականների հրամանատարության տակ, ջախջախեց սիրիական զորքի դիրքերը, որը Եփրատի աջ ափում դիմակայում էին զինված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճնշմանը։ Զոհվեց մոտ 100 մարդ։

ԱՄՆ-ն անգամ Լավրովի միջոցով ներողություն խնդրեց սիրիական կողմից կոալիցիայի նշանառուի թույլ տված ողբերգական սխալի համար, սակայն պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Պաշտոնական Դամասկոսը համաշխարհային հանրությանը ապացույցներ ներկայացրեց, որ կոալիցիայի ղեկավարությունը բաց տեքստով Իսլամական պետության ահաբեկիչներին հրամաններ էր տալիս։

Օրինաչափ էր ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի դիվանագետների արձագանքը, ովքեր լքեցին նիստերի դահլիճը Սիրիայի ներկայացուցչի հայտնվելուց հետո։ Իրենց այդ քայլը բացատրեցին նրանով, որ ռուսական և սիրիական ավիացիան հրետակոծել են Կարմիր կիսալուսնի մարդասիրական պահակախմբին։

Ակնհայտ է, որ սա արվել է նրա համար, որպեսզի էլ ավելի սրեն ՄԱԿ ԱԽ-ի նիստերի դահլիճում իրավիճակը և սիրիական դիվանագետներին թույլ չտան ցույց տալ Դեյր էզ Զորի իրադարձությունների ժամանակ ԻՊ գրոհայինների և կոալիցիայի ռազմական ղեկավարների միջև սերտ կապերի ապացույցները։

Ընդհանրապես, վերլուծելով սիրիական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ամերիկյան դիվանագիտության սխալները ես տեսնում եմ ամեն քայլափոխի։

Քերին ասում է Լավրովին, որ մարդասիրական պահակախմբի ռմբակոծության վերաբերյալ հետաքննություն, իհարկե, կարելի է կազմակերպել, սակայն առանց այդ էլ պարզ է, որ պաշտոնապես մեղավոր են ճանաչվելու սիրիական և ռուսական ավիացիաները։ Մինչդեռ սիրիացիները գիշերները օդ չեն բարձրանում, քանի որ համապատասխան սարքավորումներ չունեն, իսկ ռուսական ինքնաթիռների թռիչքները ֆիքսվում են մի շարք ռադարներով։

Стройка на месте разрушенных башен-близнецов в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Եվրոպացիների կարծիքով` ԱՄՆ–ն աշխարհն ավելի անվտանգ չի դարձրել

Այժմ Ամերիկայի Պետդեպը բացահայտ վերջնագիր է ներկայացնում ռուսներին` դադարեցնել ցանկացած շփում (և՛ ռազմական, և՛ դիվանագիտական), եթե չդադարեցվեն ահաբեկչական զինված խմբավորումներից Հալեպի ազատագրման ռազմական գործողությունները։ Եվ սա այն պայմանով, որ նույն Ջեբհաթ ան Նուսրան պայմանական հրադադարի ժամանակ ավելի քան 300 անգամ առաջին երկու օրվա ընթացքում խախտել է պայմանավորվածությունը և կրակ բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ այն բոլոր զինատեսակներից, որ ունի` սկսած թեթև հրազենից, վերջացրած ծանր հրետանիով և ականանետներով։

Սակայն ամերիկյան դիվանագիտության վերջին սխալը արձանագրվել է տարօրինակ պայմաններում։ Խոսքը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրիի հայտնի արտահայտության մասին է. «Ավելի շատ ռուսական ինքնաթիռներ կխոցվեն, Ռուսաստանը շարունակելու է պարկերով հայրենիք ուղարկել զինծառայողների մարմինները և վատնել ռեսուրսները»։ Հայտնի արտահայտությունը ձևափոխելով` ասեմ, որ դրանք ոչ դե դիվանագետի, այլ սադրիչի խոսքեր են։

Ի՞նչ է սա։ Ամերիկացիներն աջակցում են ահաբեկչական կազմակերպությունների՞ն։ Իրենց համաձայնությու՞նն են տալիս ահաբեկչություն իրականացնելու համար։ Այլ կերպ այս խոսքերը չեն կարող, չպետք է ընկալվեն դիվանագիտական հանրության կողմից։ Ինչպես ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «…ավելի նման է «ֆա՛ս» հրահանգին»։

Ամփոփելով վերը ասվածը` պետք է նշել, որ Սիրիայի տարածք ռուսական ՌՏՈՒ մտցնելուց ուղիղ մեկ տարի անց այդ երկրում իրավիճակն է՛լ ավելի է սրվել։ Եվ հարցն ամենևին էլ այն չէ, որ ռուս օդաչուներն իրենց խնդիրները կատարել չեն կարողանում։

Միանգամայն հակառակը. ռուսական ՌՏՈՒ-ն պարզապես հրաշալի է գործել։ Եվ որպեսզի սիրիական բանակին (ռուսական ավիացիայի և իրանական ցամաքային զորքերի օգնությամբ) թույլ չտա վերջնական հաղթանակ տանել միջազգային ահաբեկչության դեմ առանձին վերցված երկրում, Արևմուտքը և առաջին հերթին` ԱՄՆ-ն, ստիպված եղավ «բացահայտել» իրեն։

Լրահոս
0