00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի սկաուտները խուսափեցին գալ Երևան

© Sputnik / Asatur EsayancՍկաուտներ
Սկաուտներ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 5–ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիա» տարածաշրջանի 6–րդ համաժողովը և 3–րդ երիտասարդական ֆորումը։ Նպատակն է` տարածաշրջանում սահմանել սկաուտության զարգացման ուղենիշներ և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում սկաուտության առաջընթացին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. 20-րդ դարի սկզբին, երբ հիմնադրվեց սկաուտական շարժումը, հիմքում գերխնդիր ուներ` փողոցից կտրել երեխաներին։ Հետո գործառույթներն ավելացան` պատրաստել բարոյական բարձր արժանիքներով, հայրենիքին ծառայելու պատրաստ և ընկերասիրության ոգով դաստիարակված քաղաքացիներ։

Այսօր Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպությունն ունի շուրջ 40 միլիոն անդամ աշխարհի ավելի քան 160 երկրում։ «Եվրասիա» տարածաշրջանի 6-րդ համաժողովի առթիվ Հայաստան են ժամանել 9 պետությունների սկաուտներ, բացի Ադրբեջանից։

«Ձեր տարածաշրջանում կա 9 երկիր` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան։ Դուք նկատեցիք, որ չկա Ադրբեջանը, ցավում ենք, բայց Հայաստանի կողմից ամեն ինչ արվել է, որ այդ պատվիրակությունները գային, երաշխավորագրեր ուղարկվեցին, իսկ վերջին պահին Ադրբեջանի ազգային անվտանգությունը թույլ չի տվել, որ ադրբեջանցիները մասնակցեն այս կոնֆերանսին։ Ապագայի համար մենք աշխատում ենք, հաջորդ տարում Ադրբեջանում է լինելու համաշխարհային կոնֆերանսը, հուսով եմ` Հայաստանը կմասնակցի դրան»,- ասաց Եվրասիական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Յուրի Եմելյանը։

© Asatur EsayancЮрий Емелян
Юрий Емелян - Sputnik Արմենիա
Юрий Емелян

Երևանում է նաև Համաշխարհային սկաուտական կազմակերպության գլխավոր քարտուղար Ժոաո Արմանդոն։ Նա հայտնեց համաժողովի անցկացման կարևորությունն ու նպատակները։

«Կարևոր միջոցառում է, բոլոր կազմակերպիչները հավաքվում են գնահատելու համար կատարվող աշխատանքն ու կանխատեսելու համար` ինչ է պետք անել հետագայում։ Մեր այստեղի ներկայությունը մի մեծ ընտանիքի միասնության առհավատչյան է։ Սկաուտական շարժումը շարունակում է լինել երիտասարդական առաջատար շարժումներից մեկը։ Մեր հիմնական նպատակն է` օգնել երիտասարդներին աճել, հասունանալ, իսկ առաքելությունն է` երիտասարդներին դաստիարակել որպես ավելի լավ քաղաքացիներ»,- ասաց նա։

Սկաուտական շարժումն այսօր կարևոր շեշտադրում է անում, դաստիարակում է խաղաղության ոգով։ Ընդհանուր կարծիք կա, որ եթե ամբողջ աշխարհի սկաուտները հաճախակի հնարավորություն ունենան տեսակցել միմյանց, դա կդառնա խաղաղության լավագույն առհավատչյան, և հենց սկաուտական հաղորդակցությունն է միավորում ամբողջ աշխարհի երիտասարդներին։

Լրահոս
0