00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծարվել են հերոսներ կրթած ուսուցիչները

© Пресс-служба МО РАМероприятие приуроченное ко дню учителя
Мероприятие приуроченное ко дню учителя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ՀՀԿ կանաց խորհրդի կողմից համատեղ կազմակերպված մեծարման ցերեկույթին մասնակցել են այն ուսուցիչները, ում դաստիարակած սաները հերոսաբար մարտնչեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում՝ ընտրելով մահ իմացյալ ճանապարհը: Ցերեկույթին ներկա էին նաև այն մանկավարժները, որոնց աշակերտներն իրենց խիզախության համար արժանացել են պետական ու գերատեսչական պարգևների:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տոնական հանդիսության շրջանակում հնչած ելույթների ընթացքում ոչ միայն երախտագիտության խոսքեր են հնչել ուսուցիչների հասցեին՝ հայրենասեր սերունդ և հայրենիքին արժանի զինվորներ կրթելու, նրանց հայրենասիրական ոգով դաստիարակելու համար, այլև մի խումբ մանկավարժներ ՀՀ ԱԺ-ի նախագահի, վարչապետի, պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից խրախուսվել են պարգևներով ու խորհրդանշական նվերներով:

© Пресс-служба МО РАՄեծարման երեկո
Мероприятие приуроченное ко дню учителя - Sputnik Արմենիա
Մեծարման երեկո

Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ուսուցիչը յուրաքանչյուր մարդու կյանքում ոչ միայն անցյալի և իմաստության հիշողություն է, այլև ապագայի կերտողն է, քանի որ ի դեմս զորակոչիկների՝ ուսուցչի աշխատանքի որակով է պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը: Ըստ այդմ՝ պետք է անել ամենայն հնարավորը՝ աշակերտ-զինվոր-հրամանատար-ուսուցիչ կապն առավել սերտացնելու համար, քանի որ չի կարող լինել հերոս զինվոր ու հրամանատար առանց հերոս ծնողի և հերոս ուսուցչի, ինչի վառ վկայությունը դարձան նաև ապրիլյան մարտական գործողությունները:

Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արիաբար զոհված զինծառայողների ծնողներ, ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ, նրանց դասավանդած ուսուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով:

© Пресс-служба МО РАՄեծարման երեկո
Мероприятие приуроченное ко дню учителя - Sputnik Արմենիա
Մեծարման երեկո

 

Լրահոս
0