00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նուբար Ջիվանյան. ջինսե տաբատ ենք կարել Calvin Klein-ի և Tommy Hilfiger-ի համար

© Sputnik / Asatur YesayantsНубар Дживанян
Нубар Дживанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չլինի հայ կամ հայկական հետք: Շատերը մի քանի սերունդ շարունակ բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, մյուսները որոշում են վերադառնալ պատմական հայրենիք: Sputnik Արմենիան զրուցեց հայրենադարձներից մեկի՝ «Լիբանան» ռեստորանի տնօրեն Նուբար Ջիվանյանի հետ:

Ջիվանյանը Sputnik Արմենիային պատմեց հայրենադարձության, հայաստանյան կյանքի և այն մասին, թե ինչպես է նա Սոֆիայում հիմնել հագուստի արտադրություն և ջինսե տաբատներ տրամադրել բրենդային խանութներին: Զրույցը վարեց Լաուրա Սարգսյանը:

- Ե՞րբ և ինչպե՞ս եք ժամանել Հայաստան:

— Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1968թ.-ին՝ ընդունվելով Պետական պոլիտեխնիկական համալսրանի էլեկտրամեխանիկական ֆակուլտետ: Ավարտելով ուսումս 1973թ.-ին՝ վերադարձա Սիրիա: Երկրորդ անգամ ժամանեցի 2001թ.-ին, հասկանալով, որ ցանկանում եմ մնալ պատմական հայրենիքում: Ես միշտ կապված եմ եղել Հայաստանի հետ և կարծում եմ, որ կյանքիս լավագույն տարիները, մասնավորապես ուսանողությունս, անցկացրել եմ այստեղ:

Мастер по изготовлению Лагмаджо Кайц - Sputnik Արմենիա
«Լահմաջո Կայծ». Ջաբախչուրյան ընտանիքի հաջողության գաղտնիքը

Նույն 2001թ.-ին ես սրտի վիրահատություն տարա: Արթնանալով անզգայացումից հետո և վերաիմաստավորելով կյանքս՝ հասկացա, որ բոլորովին չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ կառուցված է սոսկ բիզնեսի և ֆինանսների վրա: Ես ոչ մի երկրում չեմ տեսել նման անկեղծ և անաչառ մարդկային ջերմություն, որն առկա է Հայաստանում:

Բուլղարիայում սկսած հագուստի արտադրությունը, դժբախտաբար, ձախողվեց Հայաստանի չափազանց փոքր շուկայի պատճառով: Այդ ժամանակ ընտանիքիս հետ ռեստորան բացեցինք, որը գործում է արդեն 15 տարի: Ունեմ մի տղա, երկու աղջիկ և չորս թոռ:

- Ձեր նախնիները նույնպե՞ս ծնվել են Հայաստանի սահմաններից դուրս:

— Մորս նախնիները Կոնստանդնուպոլիսից են, իսկ հորս նախնիները՝ Այնթապից: Դեռ 1910 թ-ին պապս, կանխատեսելով վտանգը, ընտանիքը տեղափոխել է Հալեպ, իսկ ինքը հետ է վերադարձել: 1915թ.-ի ջարդերի ժամանակ հրաշքով է փրկվել, բայց իր դեմ մահափորձից հետո միայն վիրավորվել է: Պապիս թուրք ընկերներն օգնել են նրան տուն հասնել:

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան

Հայրս Ֆրանսիայում սովորել է ատամնաբույժի մասնագիտությունը, սակայն, հասկանալով, որ դա իր կոչումը չէ, սեփական բիզնեսն է հիմնել Իրաքում: Շուտով քաղաքական նկատառումներով տեղափոխվել է Լիբանան, այդտեղից էլ՝ Հալեպ, որտեղից 1960թ-ին մենք տեղափոխվեցինք Դամասկոս: Ես այնտեղ եմ մեծացել՝ ավարտելով հայկական գիմնազիան:

Դամասկոսում հայրս գործարան ուներ, որտեղ ես աշխատել եմ Հայաստանից վերադառնալուց հետո: Սկսել եմ ինժեների օգնականից: Հայրս սովորեցրել է ինձ ամեն ինչի աստիճանաբար հասնել, փուլ առ փուլ:

Շուտով ես իմ գործը հիմնեցի էներգետիկայի ոլորտում: Հետո ընտանիքիս հետո տեղափոխվեցի Կահիրե, որտեղ մեծացել են իմ երեխաները: Սկզբից նրանք հայկական դպրոց էին հաճախում, հետո ընդունվեցին բուհ: Հետագայում տեղափոխվեցինք Բուլղարիա, որտեղ, տնտեսական փոփոխություններից հետո, դարձա առաջին ներդրողներից մեկը՝ բացելով հագուստի արտադրության գործարան:

- Կպատմե՞ք Սոֆիայում Ձեր գործունեության մասին:

— Սոֆիայում հիմնել էի քառահարկ գործարան, որտեղ աշխատում էր 1200 կին: Քանի որ ես շատ եմ սիրում Արման անունը, բայց առաջին և միակ որդուս անվանել էի Հովհաննես, ապա գործարանն անվանեցի «Arman text»: Կարճ ժամանակահատվածում գործարանը սկսեց զարգանալ. մենք գործարան հիմնեցինք Նյու Յորքում և դարձանք տղամարդու և կնոջ հագուստի, մասնավորապես, ջինսե տաբատների և շապիկների մատակարար այնպիսի հայտնի ընկերությունների համար, ինչպիսիք են Calvin Klein-ը և Tommy Hilfiger-ը:

© Sputnik / Asatur YesayantsՆուբար Ջիվանյան
Нубар Дживанян - Sputnik Արմենիա
Նուբար Ջիվանյան

Տրիկոտաժը գնում էինք Թուրքիայից, իսկ ջինսե կտորը՝ ներմուծում Բրազիլիայից: Բուլղարիայի գործարանում մշակում էինք կտորը. լվանում քարերով, պտտեցնում հատուկ մեքենաներում, որից հետո կարում էինք տարբեր ոճի տաբատներ: Օրական արտադրում էինք 8000 ջինսե տաբատ:

Բուլղարիայի կառավարությունն ամեն կերպ նպաստում էր տեքստիլի արդյունաբերության զարգացմանը: Դրա շնորհիվ մեր գործարանը և հետագայում բացված մյուս ձեռնարկություններն ապահովում էին բյուջեում թեթև արդյունաբերութունից գանձվող հարկերի 40 տոկոսը:

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել կազմակերպել մեծ կոլեկտիվի աշխատանքը:

— Մեր գործում հատուկ դեր է խաղում գրագետ մենեջմենթը: Տնօրենը չպետք է հրամայի, նա պետք է լինի թիմի շարժիչ ուժը և բոլոր աշխատակիցների ընկերը: Դու պետք է խիստ լինես, բայց, միաժամանակ, քեզ պետք է հարգեն ու սիրեն:

McDonald's - Sputnik Արմենիա
Հայ գործարարներ. McDonald's-ը մեզ չի խանգարի

Ընդմիջման ժամանակ ես աշխատողներիս հետ նույն ճաշարանում էի սնվում: Օրեր էին լինում, երբ մենք ուշացնում էինք արտադրանքը, և բոլորը, այդ թվում նաև ես, գիշեր-ցերեկ աշխատում էին: Գործարանին կից բացել էինք հատուկ սուպերմարկետ, որտեղ գործարանի աշխատակիցները կարող էին ցանկացած ապրանք գնել ինքնարժեքով:

-Դժվար չէ՞ր արդյոք թողնել այդ ամենը և տեղափոխվել Հայաստան:

— Հայրենիքը սիրել՝ չի նշանակում տանը կախել Արարատ լեռան նկարը և գովերգել այն: Ես վաճառեցի գործարանս, երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան: Ամեն մարդ, որի երակներում հայկական արյուն է հոսում, պետք է վերադառնա պատմական հայրենիք: Հայաստանում կարելի է հիմնել ցանկացած բիզնես և լավ ապրել օրենքի շրջանակում:

Լրահոս
0