00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրեմլում գիտակցում են՝ Հալեպի շուրջ սիլիբիլի անելու ժամանակն անցել է

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցОсвобоженный лагерь палестинских беженцев Хандарат на северо-востоке Алеппо
Освобоженный лагерь палестинских беженцев Хандарат на северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի զարգացումներին անդրադառնալիս պետք է ընդունել, որ Բաշար ալ Ասադի վարչակազմը դիմադրեց, դիմակայեց ու, ի վերջո, պաշտոնական Դամասկոսն այսօր երկրի տարածքային ամբողջականությունը փրկելու հնարավորություն է ստացել:

Պարզ է, որ սիրիացիները դեռ բավական բարդ ու լուրջ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի կարողանան երկիրը վերջնականապես փրկել ահաբեկչական կազմակերպություններից: Չմոռանանք՝ Դեր Զորն ու Ռաքքան դեռ պաշարված են, ու դեռ բավականին լուրջ տարածքներ գտնվում են «Իսլամական պետության», «Ջեհաբ ան Նուսրայի» ու մյուս ահաբեկչական կազմակերպությունների ենթակայության տակ:

Армен Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. Սիրիայում վիճակը չի փոխվի մինչև 2017-ի սկիզբը

Սաուդյան Արաբիայի ու Իրաքի սահմանի մասին չեմ խոսում: Ամերիկյան ռազմաբազաների մասին չեմ ասում. պնդում են, որ Վաշինգտոնն արդեն երեք ռազմակայան է հիմնել Սիրիայի տարածքում: Թուրքերի մասին էլ չեմ ասում. մի ռազմաբազա էլ նրանք են կառուցում Սիրիայի հյուսիսում, որտեղ ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ զորք են մտցրել ու քրդական զինված ջոկատների հետ լուրջ ռազմական գործողությունների մեջ են մտել:

Այդ ամենը պարզ է, սակայն պարզ է նաև այն, որ Հալեպը, ի վերջո (ու մոտ ապագայում), ազատագրվելու է, իսկ այդ քաղաքը, չմոռանանք, ամբողջ Սիրիայի բանալին է, ինչպես փորձագետներն են ասում: Այստեղից ճանապարհ է բացվելու դեպի հյուսիսարևելյան շրջաններ (նույն ալ Ռաքքա) և ավելի ներքև՝ դեպի հարավ, դեպի Դեր Զոր…

Ռուսական օդատիեզերական ուժերը դեռ մեծ ծավալի աշխատանք ունեն անելու թե՛ ընդհանրապես ամողջ Սիրիայի տարածքում, թե՛ կոնկրետ Հալեպում: Սակայն այսօր արդեն մի բան է կարելի պնդել. այն, որ Սիրիայի համար ընթացող պատերազմում ռուսական օդուժի մասնակցությունը բավականին լուրջ դրական իմպուլս տվեց այդ երկրի օրինական բանակին ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես, ինչն ավելի կարևոր է:

Չմոռանանք վերջին խոշոր հարձակումը, երբ ահաբեկչական-ջիհադական կազմակերպություններն անչափ մեծ ուժերով փորձեցին Հալեպում շրջափակված իրենց ընկերներին ազատել, ի վերջո տապալվեցին, ու այդ դաժան պայքարում ռուսական ռազմական ավիացիան չէր էլ մասնակցում:

Հիշենք, որ վրա-վրա հումանիտար դադարներ էին հայտարարվում, որոնց ընթացքում ռուսական ռազմական ավիացիան ընդհանրապես չէր գործում, ու ռուսական գենշտաբը օդից ռմբակոծությունները դադարեցրել էր:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Հալեպում Սիրիայի ու ամբողջ տարածաշրջանի ապագան է որոշվում
Սակայն նույնիսկ այդ պարագայում սիրիական կանոնավոր բանակը, որը հավատարիմ էր Բաշար ալ Ասադին, կարողացավ ջիհադականների հարձակումը կանխել, չնայած «Իսլամական պետության», «Ջեհաբ ան Նուսրայի» ու մյուս կազմակերպությունների զինյալները, այդ հումանիտար դադարներից օգտվելով, բավական լուրջ ուժեր էին կուտակել Իդլիբում, Լաթաքիայում ու Դարփայի մատույցներում, որտեղից էլ հարվածներ էին հասցնում Հալեպը շրջապատած սիրիական բանակի դիրքերին:

Լրատվական դաշտը խոսում էր 10-15 հազար ջիհադականներից բաղկացած ռազմական բռունցքի մասին, որին, կարծես թե, կանգնեցնել հնարավոր չէր լինելու, ու ահաբեկիչները, ըստ տրամաբանության, պետք է կարողանային Հալեպի շրջափակումը բացել: Բայց այսօր արդեն կարելի է համոզված ասել, որ դա չհաջողվեց, ու զարգացումներն այնպիսի ուղղություն ստացան, որ դժվար էր նույնիսկ օրեր առաջ ենթադրել:

Եթե առաջին օրերին ջիհադականները կարողացել էին Հալեպում այնպիսի կարևորագույն կետերի տիրանալ, ինչպիսիք են, օրինակ, քաղաքի 1700 կամ 3000 թաղամասերը կամ Մ5 շավիղը, ապա այսօր արդեն այդ ռազմավարական կետերը նորից սիրիական օրինական բանակի հսկողության տակ են անցել, իսկ ջիհադական ջոկատների հարձակումն էլ կասեցվել ու տապալվել է:

Պարզ է, որ այդ հումանիտար զինադադարներ կոչվածները, միևնույն է, թույլ են տալիս ահաբեկչական կազմակերպություններին վերամիավորվել, նորից զենք-զինամթերք ստանալ ու թարմացնել, սակայն, ըստ երևույթին, իրավիճակն արդեն այնպես է դասավորվել, որ նման մանրուքների վրա ոչ ոք նույնիսկ ուշադրություն չի դարձնում:

Ակնհայտ է, որ ահաբեկչական զինված ջոկատների մեջքն արդեն կոտրված է, ու ռազմական գործողությունների հետ համատեղ արդեն ժամանակն է նորից սիրիական կարգավորման քաղաքական ասպեկտին ուշադրություն դարձնել:

Նախ անհրաժեշտ է հասկանալ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն արդեն բավականին պինդ դիրքեր ունի ու կարողանում է միջազգային քաղաքական ասպարեզում ակտիվանալ Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո:

Ուժը կորցրել են մի շարք հանգամանքներ, ու Կրեմլը պնդում է, որ եկել է խնդրին քաղաքական լուծում տալու ժամանակը:
Անընդհատ փորձեր են արվում շփման եզրեր գտնել ջիհադական խմբավորումների հետ, որպեսզի նրանք, ի վերջո, համաձայնեն ու հնարավորին չափ նվազ կորուստներով դուրս գան Հալեպից:

Тяжёлый авианесущий крейсер Адмирал Флота Советского Союза Кузнецов - Sputnik Արմենիա
Ռուսների հերթական հզոր հաղթաթուղթը` «Կուզնեցով» ավիակիր

Սակայն ռուսական գենշտաբը գիտակցում է, որ զարգացումների երկու տարբերակ կա: Մեկն այն է, որ ահաբեկչական խմբավորումները համաձայնվում են ու Հալեպից դուրս են գալիս՝ քաղաքը Սիրիայի օրինական կառավարությանը թողնելով (իսկ դա Արևմուտքի ամենազգալի պարտությունը կլինի Մերձավոր Արևելքում), մյուսն էլ այն, որ հարցը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական ռազմածովային ուժերն արդեն Սիրիայում են, ու «Պյոտր Վելիկի» ռազմանավը հերթապահության է անցել Սիրիայի ափին:
Այս պարագայում հարկավոր է նշել, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել:

Ճիշտ է՝ պաշտոնապես ասվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սիրիայի իրավիճակն ընդհանրապես, այդ թվում Հալեպում հումանիտար ընդմիջում սահմանելու որոշման համատեքստում։ Սակայն ակնհայտ է, որ հիմնական հարցը հետևյալն է եղել՝ Հալեպը ռազմական մեկ հարվածո՞վ է վերցվում, թե՞ դեռ սիլիբիլի են անելու Արևմուտքի ու ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Կարծում եմ՝ սիլիբիլիի ժամանակներն իսկապես անցել են, ու կա՛մ մի հարված է լինելու, կա՛մ ահաբեկիչները հումանիտար միջանցքից օգտվելու վերջին հնարավորությունը կօգտագործեն: Կրեմլում այդ ամենը հիանալի են հասկանում:

Լրահոս
0