00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:48
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:55
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:27
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. խելացի աղբամանը, անող-դնող պահարանը, օֆլայն Ֆեյսբուքն ու սմարթֆոնները

© Nu"Умная" урна
Умная урна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Անցած շաբաթվա ամենակարևոր նորությունների ցանկում տեղ են գտել լուրերն այն մասին, որ աղբամանները «խելացի» են դարձել, պահարանները սկսել են ծալել վերնաշապիկները, Ֆեյսբուքը նոր ֆունկցիա է գործարկել, գիտնականներն էլ գտել են սմարթֆոնները մի քանի վայրկյանում լիքավորելու բանաձևը։

Кадр из фильма Я робот - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ռոբոտները կատաղել են, տեսազանգերը` «պաշտպանվել», հայ տղերքն էլ հաջողության են հասել

Տան աղբամանի դերը մեծանում է

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ աշխատանքից հոգնած-ջարդված գալիս եք տուն, բացում եք սառնարանը և ծոծրակը քորելով փակում, որովհետև այն դատարկ է: Բայց այս հիասթափությանը հաջորդում է դռան զանգը՝ խանութի աշխատողը բերում է այն ամենը, ինչի մասին դուք երազում էիք այդ պահին։ Նկարագրած իրավիճակը կամաց-կամաց դառնում է իրականություն։

Amazon —ի ներկայացրած նոր՝ WePlenish անվանումով գաջեթը ֆիքսում է տանն ամենաօգտագործվող ապրանքների ցանկը, դրանց սպառվելու արագությունը և հետո սկսում է ինքնուրույն պատվիրել պակասած մթերքները։

Իսկ մեկ այլ սարք` GeniCan-ը (հայերեն արտասանությամբ ասես կնոջ անուն լինի, չէ՞) միանում է աղբամանին, սքանավորում դեն նետվող մթերքների շտրիխ կոդերը, հետո պատրաստում է իր տերերի հետագա գնումների ցանկը։ Ցանկության դեպքում ձայնային հրամանների միջոցով հնարավոր է հրամայել, որպեսզի այն նոր ապրանքներ ավելացնի ցանկում։

Սառնարանի և աղբամանի այս միությունը վստահաբար կհեշտացնի շատերի կյանքը, բայց կբարդացնի, օրինակ, շատակերների վիճակը. ստացվում է, որ նրանք որքան ուտեն իրենց սիրած ուտելիքը, իսկ փաթեթավորման թղթերը նետեն աղբարկղ, դռան զանգը հնչելու է ու նույն ուտելիքից էլի՞ են բերելու։

Պահարանը ծալում է վերնաշապիկները

Միջին հաշվարկով մարդն իր կյանքից կորցնում է 375 օր հագուստը ծալելու համար։ 21-րդ դարի ստեղծարարները նաև այս հարցն են լուծել` ստեղծել են մի ռոբոտ-պահարան, անունը` Laundroid, որը պատրաստ է իր ամբողջ կյանքը նվիրել ուրիշի հագուստը ծալելու կարևորագույն առաքելությանը։ Սակայն նորույթը մի մեծ թերություն ունի՝ վերնաշապիկը ծալում է տասը րոպեում: Այս պատճառով էլ ռոբոտը դարձել է ծիծաղի առարկա և համարվել ինժեներական տաղանդի զուր վատնում։ Եվ այս կասկածելի գյուտը տեղ չէր գտնի շուկայում, եթե Panasonic-ը ուշադրություն չդարձներ և 60 մլն դոլարի ֆինանսավորում չաներ։ Հուսով եմ, որ այս ներդրումից հետո Լաունդրոիդը իր գործը կանի ավելի արագ, քան հիմա։ Կատարելագործումից հետո կոկիկ ռոբոտը շուկայում կհայտնվի եկող տարի։ Դե ինչ, աչքներդ լույս տղամարդիկ ու դեռահասներ. տանտիկիներն այլևս առիթ չեն ունենա հագուստը չծալելու համար զայրանալ ձեզ վրա:

Ֆեյսբուքը նոր ֆունկցիա է գործարկում

Ֆեյսբուքը չի դադարում զարմացնել և ուրախացնել իր օգտատերերին։ Վերջացել են բջջային ինտերնետիդ մեգաբայթերը կամ էլ չեք գտնում վայ ֆայ ցանց, իսկ ձեզ շատ շտապ պետք է նոր նկար տեղադրել, ստատուս թարմացնել կամ էլ ուղղակի նյուսֆիդ թերթել․ հոգ չէ՝ որոշ փորձարկումներից հետո կապույտ թիմը ձեզ կներկայացնի նոր ֆունկցիա, որի միջոցով կկարողանաք գտնել ամենամոտ անլար ինտերնետի հասանելի կետերը և նույնիսկ տեղեկություն կտա, թե որքան ժամանակում դուք կհայտնվեք դրա ծածկույթում։

Այս ֆունկցիան տեղակայված կլինի Ֆեյսբուքի հավելվածի մենյուում և կունենա Find Wi-Fi անվանումը։ Մեզ հասնելուց առաջ սա փորձարկվում է դեռ մի քանի երկրներում, որոնք չեն նշվում, և հասանելի է միայն սոցցանցի օգտատերերի մի մասին:

Սմարթֆոնների ճառագայթման մակարդակը

Ինձ չի թվում, որ մենք երբևէ կիմանանք, թե էլեկտրամագնիսական ճառագայթներն իրականում ինչ ազդեցություն են թողնում մեզ վրա, քանի որ գիտնականների մի մասը կարծում է, որ դա կարող է զգալի վնաս հասցնել մարդու օրգանիզմին, իսկ մյուս մասը պնդում է, որ բջջային հեռախոսների` թույլատրելի սահմաններում ճառագայթումը ոչ մի կողմնակի վնաս չի կարող ունենալ մարդու առողջության վրա:

Очки Snapchat - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Թռչող բեռնատարը, մեր տղերքը, Snapchat-ի ակնոցն ու սամսունգյան նորությունները

Ինչևէ, իմ կարծիքով՝ պետք է իմանալ ճառագայթման ամենաբարձր և ամենացածր մակարդակներ ունեցող սմարթֆոններից մի քանիսը։ Ամենացածր ճառագայթման մակարդակն ունի Galaxy S7 Edge-ը, որին հաջորդում են Asus ZenFone 3-ը և Samsung Galaxy A5 2016-ը։ Եվ այստեղ սկսվում է այս նորության հետաքրքիր մասը․ ամենաբարձր ճառագայթման մակարդակ ունեցող սմարթֆոնների առաջին եռյակն ունի այսպիսի տեսք՝ Honor 8, Huawei P9, iPhone 7։ Ինձ արդեն սկսում է թվալ, թե ես ծրագրավորված եմ Samsung-ին գովելու, իսկ Apple-ին վատաբանելու համար․ բայց ախր ես արձանագրում եմ փաստեր, որոնք գրեթե միշտ խնձորականների դեմ են: Ինչևէ Iphone-ի ճառագայթման մակարդակը հինգ անգամ գերազանցում է Galaxy S7 Edge սմարթֆոնին։

Երբ սմարթֆոնը լիցքավորելու համար վարդակ չենք փնտրի

Բոլորս էլ ուզում ենք օգտվել մեր սմարթֆոններից և չմտածել, թե ինչքան էներգիա է մնացել սարքի պաշարում։ Եվ այս համաշխարհային խնդրից ելնելով՝ գիտնականները մշակել են մի տեխնոլոգիա, որի շնորհիվ մարտկոցները քսան անգամ ավելի երկար կաշխատեն, քան հիմա։ Բայց սա դեռ ամենը չէ․ Ֆլորիդայի Կենտրոնական համալսարանի գիտնականների վստահեցմամբ՝ սնուցման նոր աղբյուրով սմարթֆոնները կկարողանան մեկ լիցքավորմամբ մեկ շաբաթ աշխատել, իսկ լիցքավորումն էլ վայրկյաններ կտևի։

Смартфон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ճկվող «խնձորը», Ֆեյսբուքի նոր զավակը, վերջին սմարթֆոնն ու բոտերը

Ըստ նոր տեխնոլոգիայի հեղինակների՝ իրենց սուպերկոնդենսատորը չի հնանում նույնիսկ 30 հազար անգամ լիարժեք լիցքավորումից հետո։ Նոր տեխնոլոգիան առայժմ չի կիրառվի կոմերցիոն սարքերում, քանի որ գիտնականների թիմը շարունակում է կատարելագործել այն։ Նրանք պատրաստվում են պատենտավորել իրենց մշակումը։

Գուցե մոտենում են այն ժամանակները, երբ մենք այլևս կախում չենք ունենա լիցքավորման սարքերից ու հյուր գնալիս էլ ստիպված չենք լինի ազատ վարդակներ փնտրել:

Լրահոս
0