00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավստրիայի նախագահ է դարձել ռուսական արմատներով պրոֆեսորը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցАлександр Ван дер Беллен
Александр Ван дер Беллен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս կիրակի ավստրիացիները երրորդ փորձից միայն ընտրեցին իրենց պետության նոր ղեկավարին` ձայների մեծամասնությունը տալով «կանաչների» կուսակցության նախկին ղեկավար, ռուսական արմատներ ունեցող 72-ամյա պրոֆեսոր Ալեքսանդր Վան դեր Բելենին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ավստրիական «կանաչների» կուսակցության երկար տարիների առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենը, ով հանդես էր գալիս որպես անկախ թեկնածու, հաղթեց Ավստրալիայի նախագահական ընտրություններում։

Վերջին տվյալների համաձայն` «կանաչ» թեկնածուն առաջ անցավ Ազատություն աջ-ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Նորբերտ Հոֆերին` ստանալով 3,4%-ով ավելի քվե։ Ավստրիայի նախագահի դերն ավելի շատ արարողակարգային է, բայց այս ընտրությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկրի, այլև ամբողջ ԵՄ-ի համար։

Հոֆերը կարող է դառնալ Արևմտյան Եվրոպայից առաջին ղեկավարը, որը Եվրամիությանը հոռետեսորեն է վերաբերվում։ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, Ավստրիայում անկցացվող ընտրություններին աշխարհն ավելի ուշադիր էր հետևում։

Igor Dodon - Sputnik Արմենիա
Դոդոնը հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Օգտվելով արտահերթ քվեարկության իրավունքից`ներկա պահին դեռ չեն հաշվարկվել ձայները, վերջնական արդյունքները կիմացվեն հաջորդ օրը, երեկոյան։ Սակայն Վան դեր Բելենի հաղթանակն արդեն ճանաչվել է տեղի իշխանության և որոշ միջազգային քաղաքագետների կողմից։

Ավստրիացիներին արդեն երրորդ անգամ էին ընտրատեղամասեր այցելում` նախագահ ընտրելու համար։ Առաջին փուլի ժամանակ, որն անցկացվեց ապրիլին, առաջարկվում էր ընտրել վեց թեկնածուներից մեկին` եզրափակիչ էին անցել Հոֆերն ու Վան դեր Բելենը։ Մայիսին անցկացված երկրորդ փուլի արդյունքները չեղյալ էր հայտարարվել երկրի Սահմանադրական դատարանի կողմից։ Այսպիսով, ՍԴ-ը բավարարեց Ազատություն կուսակցության բողոքը, չընդունեց «կանաչների» հաղթանակն ու հայտարարեց քվեարկության երկրորդ փուլի կրկնակի անցկացման անհրաժեշտության մասին։

Ազատություն կուսակցության ներկայացուցիչներն ու ինքը` Հոֆերը ընդդիմախոսին հաղթանակի կապակցությամբ դեռ այն ժամանակ էին շնորհավորել, երբ քվեաթերթիկները պաշտոնապես հաշվարկվել էին 9 տեղանքից միայն մեկում` արևմտյան Ֆորալբերգում։

Թեպետ ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել է Վան դեր Բելանին, Հոֆերին տված 48,3% ձայնը նրան դրդում են հաջոդ`2022 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության։ Այս մասին նա հայտնել է ընտրությունների մամուլի կենտրոնում` կոչ անելով իր աջակիցներին դեռ «ընդունել, որ կա հաղթող» և «լինել միասին` աջակցելով երկրին»։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում

Սպասվում է, որ Հոֆերը կշարունակի իր պարտականությունները որպես Ավստրիայի խորհրդարանի նախագահներից մեկը։ Ցնծության փոխարեն, Վան դեր Բելլենը իր շտաբում կարճ ելույթ ունեցավ և բավականին հակիրճ մեկնաբանություններ տվեց։ Նա հույս ունի շարունակել գործունեությունը կա ՛ մ կառավարությունում, կա ՛ մ խորհրդարանում ընդհուպ մինչև 2018 թվականի ընտրությունները։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ նորընտիր նախագահը չի նախատեսում օգտվել իշխանության այդ մարմինները ցրելու սահամանադրական իր իրավունքից։

Ձևական անկախ, սակայն փաստացի «կանաչների» կողմից աջակցություն ունեցող կուսակցության նախկին առաջնորդն ինքն իրեն անվանում է «միգրացիայի զավակ»: Վիեննայում ծնված ու երկար տարիներ ապրած քաղաքագետը ռուսական արմատներ ունի։ Նրանց ընտանիքն անցյալ դարում Էստոնիայով փախել է Ռուսաստանից` սկզբում հաստատվելով Գերմանիայում, այնուհետև Ավստրիայում։ Հայրենակիցներն ու ընկերներն այսօր էլ նրան «Սաշա» են անվանում։

Վան դեր Բելենի կարծիքով` առանց Ռուսաստանի անհնար է առաջընթաց արձանագրել միջազգային հակամարտությունների և կլիմայի փոփոխման հետ պայքարի հարցերում։ Նա կարծում է, որ Ուկրաինայում ճգնաժամի լուծումը նույնպես հնարավոր է Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ-ի ակտիվ աշխատանքի շնորհիվ։ ԵԱՀԿ-ում հաջորդ տարի կնախագահի Ավստրիայի ներկայացուցիչը, ընդ որում այդ հարցում նա տեսնում է նաև հանրապետության նախագահի նշանակալի դերը։ Միաժամանակ Վան դեր Բելենը բավականին քննադատաբար է վերաբերվում ինչպես ռուս առաջնորդին, այնպես էլ նորընտիր ԱՄՆ նախագահին։

 

Լրահոս
0