00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերադարձ դեպի ապագա կամ ի՞նչ է սպասվում Հայաստանին ընտրություններից հետո

© Sputnik / Асатур ЕсаянцВоздушный шар и флаг Армении парили над Ереваном
Воздушный шар и флаг Армении парили над Ереваном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի և մի շարք նախարարների` Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ դառնալուց հետո հայ հասարակությունում որոշակի շփոթմունք առաջացավ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Թեև Հայաստանի բնակիչները վարժվել են տհաճ անակնկալներին, ամեն դեպքում, սկսել էին որոշակի հույսեր կապել նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Սակայն վերջին «հանրապետականացումը» ստիպել է շատերին մտածել, թե ինչ ուղիով կընթանա երկրի զարգացումը. վարչապետի կողմից նախանշված, թե այն ուղով, որը եղել մինչև նա։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Արմեն Խանբաբյանի հետ Հայաստանի ներքին քաղաքականության արդի հարցերի շուրջ։

Հանրապետական կուսակցությունը բոլորից ուժեղ է

Խանբաբյանի կարծիքով` ներկա պահին Հայաստանում ստեղծված իրավիճակը, անշուշտ, հիշեցնում է խորհրդային ժամանակները։

Карен Карапетян. Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. ես վստահում եմ իմ թիմին

«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախկինի նման շարունակում է մնալ երկրի առաջատար և իշխող կուսակցությունը։ Այն կներկայացնի ինչպես կադրային, այնպես էլ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Դրա ֆոնին շատ տարօրինակ կլիներ, եթե վարչապետն անկուսակցական մնար, ինչպես և որոշ նախարարներ։ Այդ դեպքում նա չէր ունենա այն քաղաքական կշիռը, որը պետք է ունենա վարչապետը, որն, ըստ էության, նշանակվում է իշխող քաղաքական ուժի կողմից»,- ասաց նա։

Լրագրողի խոսքով` նա ոչ մի րոպե չի կասկածել, որ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի առաջարկով զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, շուտով կդառնա ՀՀԿ անդամ։

«Այստեղ կա ևս մի կետ, որը ստիպում է հիշել խորհրդային ժամանակների մասին։ Այն ֆոնին, որ Հայաստանը դադարում է լինել նախագահական-խորհրդարանական երկիր և դառնում է զուտ խորհրդարանական հանրապետություն, դա կնշանակի, որ դե-յուրե վարչապետը կդառնա պետության առաջին դեմքը։ Այդ պատճառով անհնար կլիներ, եթե նա անկուսակցական մնար»,- հավելեց Խանբաբյանը։

Նա նշեց, որ նույնիսկ եթե ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո պաշտոնապես ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնի, այդուամենայնիվ, պետության քաղաքականությունը կորոշի հենց նա` որպես ՀՀԿ առաջնորդ, որը կլուծի բոլոր սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները, ինչպես նաև երկրի կադրային քաղաքականության հարցերը։

Վարչապետ դառնալու գինը. Կարեն Կարապետյանը` ՀՀԿ քվոտայի օգտին

Երբ Հայաստանի վարչապետը դարձավ ՀՀԿ անդամ, շատերը խոսում էին այն մասին, որ իշխանություններն այդ կերպ փորձում են բարձրացնել ՀՀԿ վարկանիշը, որը վերջին տարիներին վարկաբեկել է իրեն հասարակության աչքում։ Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կարապետյանը կարող է վերանշանակվել իր պաշտոնում այն դեպքում, եթե իր ղեկավարած կուսակցությունը վստահության քվոտա ստանա։

Այդպիսով, կարելի է ասել, որ նախկին շախմատիստ Սարգսյանը կատարել է ձիով քայլ։ Խանբաբյանի կարծիքով` Կարապետյանի դրական հեղինակությունը կարող է բարենպաստ կերպով ազդել ՀՀԿ վարկանիշի վրա, սակայն տվյալ դեպքում դա էական դեր չի խաղում։

Парламент РА - Sputnik Արմենիա
Պատգամավորը կկարողանա անվստահություն հայտնել վարչապետին

«Որոշ առումով Կարեն Կարապետյանի և մյուս կառավարական պաշտոնյաների` ՀՀԿ անդամ դառնալը կարող է բարձրացնել կուսակցության հեղինակությունը։ Ես չեմ կարծում, որ դա պետք է չափազանց մեծ դեր խաղա, քանի որ մինչև ընտրությունները քիչ ժամանակ է մնացել` գրեթե կես տարի։ Ի վերջո, ՀՀԿ հեղինակության հարցն ամենակարևորը չէ գալիք ընտրություններում։ Ամենագլխավորն այն փաստն է, որ երկրում ազդեցիկ ընդդիմություն չկա»,- ասաց լրագրողը։

Նրա խոսքով՝ եթե մարդիկ չեն ցանկանում քվեարկել ՀՀԿ օգտին, ապա շուտով նկատում են, որ ընտրության հնարավորություն չունեն, քանի որ տվյալ պահին ոչ մի լուրջ ուժ չկա, որը կառաջարկեր իրական այլընտրանք։

«Ընդդիմադիր դաշտն ուղղակի այրված է։ Ուստի, ես կարծում եմ, որ եթե Կարապետյանը ՀՀԿ անդամ է դարձել հանուն իշխող ուժի հեղինակության բարելավման, ապա դա բոլորովին առաջին տեղում չէ»,- ասաց Խանբաբյանը։

Երբ ցանկությունները համընկնում են հնարավորությունների հետ

Այն հարցին, թե կարո՞ղ է Կարեն Կարապետյանը վերանշանակվել իր պաշտոնում իրավաբանական տեսանկյունից (նոր Սահմանադրության համաձայն, խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել այն մարդը, որը վերջին չորս տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում) Խանբաբյանը դրական պատասխան տվեց։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետին հոգեհարազատ է ՀՀԿ–ի գաղափարախոսությունը

«Առաջին հերթին, ես համոզված եմ, որ Կարապետյանը հայկական անձնագիր ունի և դրանում հազիվ թե նշված լինի, որ նա ինչ-որ ժամանակ բացակայել է երկրից։ Երկրորդ, նրա աշխատանքը Մոսկվայում կարող է դիտարկվել իրավաբանական տեսանկյունից որպես երկարատև գործուղում, այլ ոչ թե մշտական բնակություն»,- ասաց լրագրողը։

Նրա խոսքով` լիովին հնարավոր է իրավաբանական հիմքեր գտնել` այդ կետը շրջանցելու համար։

«Այդ ամենը կարվի, եթե երկրի ղեկավարությունը որոշի, որ Կարապետյանը պետք է նոր պայմաններում շարունակի գլխավորել կառավարությունը։ Ես տվյալ պահին գրեթե համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի», — եզրափակեց Խանբաբյանը։

«Նա կփորձի փոխել ներկա ողբալի սոցիալ —տնտեսական իրավիճակը, որովհետև այդ ճգնաժամը չի կարող այլևս խորանալ։ Իմ կարծիքով` տնտեսական ոլորտում անկումը, քաղաքացիների անվստահությունն իշխանությունների նկատմամբ, արտագաղթը հասել են հսկայական ծավալների։ Բնականաբար, վարչապետի առջև խնդիր է դրված փոխել իրավիճակը։ Դժվար է ասել, թե որքան հաջող նա կգործի այդ ուղղությամբ, քանի որ չափազանց մեծ և ուժեղ է անցած տարիների իներցիան»,- ասաց լրագրողը։

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ վարչապետին չհաջողվի բեկել իրավիճակը, ապա նա, հնարավոր է՝ կարողանա կանգնեցնել անկումը և հիմքեր ստեղծել, որպեսզի հեռանկարում սկսվի ինչ-որ աճ։

Լրահոս
0