00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարեկարգ փողոց ունենալը գյումրեցու համար կյանքի կոչվող երազանք է

© Sputnik / Armenuhi Mkhoyan Министр финансов РА Вардан Арамян и мэр Гюмри Самвел Баласанян подписали соглашение
Министр финансов РА Вардан Арамян и мэр Гюмри Самвел Баласанян подписали соглашение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աքաղաղի տարին Գյումրու համար բարեբեր կլինի. երկար սպասված՝ ավելի քան 23 միլիոն եվրո վարկն արդեն իրատեսական է: Ավետիսը գյումրեցիներին անձամբ հայտնելու նպատակով դեկտեմբերի 30-ին Գյումրի էր այցելել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. 2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

«Տեսա՞ք` այլևս այս գումարի տրամադրումը ընտրությունների հետ չկապեք»,- չմոռացավ ասել Սամվել Բալասանյանը:

Ծրագիրն իրականացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: Առաջիկա երեք տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսները: Վարկային այս գումարով քաղաքում նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Բացի փողոցների վերականգման աշխատանքներից, նախատեսվում է նաև Գյումրիում խնայող լամպեր տեղադրել, ավելացնել լուսակետերը։ Կարելի ասել` այն, ինչին գյումրեցին շատ էր սպասել, իրականություն կդառնա, և քաղաքի բնակիչները վերջապես բարեկարգ փողոցներ կունենան:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
Министр финансов РА Вардан Арамян и мэр Гюмри Самвел Баласанян подписали соглашение  - Sputnik Արմենիա
Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Երկկողմ համաձայնագիրը ստորագրվեց ու ներկաների կողմից ընդունվեց ծափերով ու հոտնկայս: Սամվել Բալասանյանն էլ, ծրագրից ոգևորված, շնորհակալություն հայտնեց Բարձրյալին. «Ինչպես ասում են, տեր Աստված»:

Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Ծրագրի իրականացման համար հայտարարվել է խորհրդատուների մրցույթ, իսկ եթե հաջողվի խորհրդատուներին համոզել ու 22 սմ հաստություն ունեցող ասֆալտի փոխարեն 18 սմ ասֆալտային շերտ անել՝ Գյումրին ավելի շատ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեկարգ փողոց կունենա:

«Կարծում եմ, որ այս ծրագիրն էապես կփոխի Գյումրու դեմքն, ու մենք կարող ենք մասնավոր հատվածին շահագրգռել, որ ծրագրեր իրականացնի Գյումրիում: Սա համատեղ ու միասնական ծրագիր է, և մենք քաղաքապետարանի հետ ջանք ենք թափելու, որ արդյունավետ լինի»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարը:

Օգտվելով առիթից նախարարը շնորհավորեց բոլոր գյումրեցիներին՝ մաղթելով, որ գալիք տարին քաղաքի համար լինի առաջընթացի ու զարգացման տարի, իսկ յուրաքանչյուրի ընտանիքում լինի խաղաղության, սիրո ու բարգավաճման տարի:

Լրահոս
0