00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահքի մենյու. ինչ պատրաստել սուրբծննդյան պահքի ժամանակ

© NeoneoconПостные салаты
Постные салаты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը պատրաստվում են նշել ոչ միայն Նոր տարին, այլ նաև պատվով դիմավորել Սուրբ ծնունդը։ Շատ հավատացյալներ տոնական օրերին մեկշաբաթյա պահք են պահում, որը սկսվում է դեկտեմբերի 30–ից և տևում է մինչև հունվարի 5–ը։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես բազմազան դարձնել պահքի մենյուն։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Լաուրա Սարգսյան. Պահքի օրերը հեշտ անցկացնելու համար, երբ տոնական սեղանը կքում է տարատեսակ խորտիկների ծանրությունից, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն առաջարկում է մի շարք հետաքրքիր և ավանդական բաղադրատոմսեր։

«Հայկական ազգային տոլմայի դասական միջուկը կարելի է փոխարինել ընդեղենով։ Այդ բաղադրատոմսը հայտնի է որպես պասուց տոլմա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Մամուլյանը։

Որպես տոլմայի միջուկ օգտագործում են ոչ թե միս, այլ լոբի, ոսպ, սիսեռ։ Պասուց տոլմա պատրաստել են դեռ հեթանոսական ժամանակներից։ Հնում մարդիկ հավատում էին, որ եթե աստվածներին զոհաբերեն ընդեղեն, ապա բերքն առատ և որակյալ կլինի։

© Atelier ChristineՊասուց տոլմա
Пасуц толма - Sputnik Արմենիա
Պասուց տոլմա

Պահքի սեղանի հաջորդ հավակնորդը «Մշոշն» է, որը պատրաստվում է կավե կճուճի մեջ։ Դա չրերի և ընկուզեղենի հետ ոսպի համադրություն է։ Եվս մեկ յուրահատուկ ճաշատեսակ է «Կճեխաշը»։ Այն պատրաստում են ընդեղենով և եգիպտացորենով։ Հայաստանի որոշ մարզերում Ամանորի գիշերն այս խառնուրդը դնում են թոնրի մեջ։ Պատրաստի ճաշատեսակն առավոտյան լցնում են ամանների մեջ և մատուցում տապակած սոխով կամ կարագով։

«Խորհուրդ եմ տալիս տնային տնտեսուհիներին փորձեր կատարել և՛ բանջարեղենով, և՛ կանաչիով բաղադրատոմսերի հետ` հորինելով հին համադրությունների նոր տարբերակներ», — ասաց Մամուլյանը։

Նա համոզված է, որ համադրելով արիշտան սնկի, սպանախի կամ այլ բանջարեղենի հետ, ավելացնելով որոշակի համեմունքներ` կարելի է բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր ստանալ։

Հայկական խոհանոցում կան պահքի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց շարքում են շուրջ 300 տեսակի վայրի կանաչիների տապակաները։

Խոհարարության ոլորտի փորձագետները քաղցրավենիքներից խորհուրդ են տալիս «Ղափամա», որը հայկական խոհանոցի հնագույն կերակրատեսակներից է։ Հնում այն պատրաստել են ինչպես նորապսակների համար, այնպես էլ Ամանորին։

© Navasardtours«Ղափամա»` հայկական խոհանոցի հնագույն կերակրատեսակ
Национальное армянское блюдо хапама - Sputnik Արմենիա
«Ղափամա»` հայկական խոհանոցի հնագույն կերակրատեսակ

«Ղափամայի» բաղադրության մեջ մտնում է բրինձ, չրեր շաքար կամ մեղր»,- ասաց Մամուլյանը։ Նա ավելացրեց, որ «Ղափաման» համեղ է ստացվում, եթե այն ջեռոցում երկար է եփվում ` դանդաղ կրակով։

Ազգային խոհանոցի ևս մեկ հայտնի աղանդեր է «Անուշապուրը»։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել ձավարը չրերի, մեղրի կամ շաքարավազի հետ։ Այսօր կարելի է համտեսել այդ ճաշատեսակի բազմազան տարատեսակներ։ Դրան ավելացնում են համեմունքներ, թթի կամ խաղողի հյութ։

© Соня«Անուշապուր» և «Տարեհաց»
Армянские традиционные блюда тареац и анушапур - Sputnik Արմենիա
«Անուշապուր» և «Տարեհաց»

Պահքի շրջանն ավարտվում է հունվարի 5-ի երեկոյան։ Սուրբ ծնունդի սեղանին դնում են չրերով փլավ և ձուկ, ինչը խորհրդանշում է պահքի շաբաթվա ավարտը։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0