00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնական տոնածառեր. բնությանը վնաս հասցնող ավանդույթ

© Карен ЕпремянПродажа елей в Армении
Продажа елей в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնական եղևնու բույրը տարվա բոլոր եղանակներին էլ հիշեցնում է Ամանորի և Սուրբ ծննդի մասին, բայց ամեն անգամ Նոր տարվա տոնից առաջ նույն հարցն է ծագում` բնական եղևնի՞ գնել, թե՞ արհեստական։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Գույնզգույն խաղալիքներով և փայլերով զարդարված բնական եղևնին միշտ էլ յուրահատուկ տրամադրություն է հաղորդում Ամանորին։ Թվում է` տոնը գալիս է հենց տոնածառի հետ, բայց ինչ-որ պահի սկսում ես մտածել` ինչպես է քո տոնն անդրադառնում բնության վրա։

Հայաստանում, որտեղ բնապահպանական լուրջ խնդիրներ կան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում վաճառվող տարատեսակ եղևնիներն ու սոճիները չեն կարող ուշադրություն չգրավել։

Sputnik Արմենիան պատմում է տոնածառ ընտրելու գաղտնիքները - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ընտրել տոնածառ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ իրենց ՊՈԱԿ-ը շուրջ 1100 սոճի է վաճառքի հանել։

«Հայանտառը» վերահսկում է Հայաստանի անտառների միայն 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը վերահսկում է բնապահպանության նախարարությունը։ Ե՛վ մենք, և՛ նրանք ունենք սոճիներ։ Մեր տարածքից` «Գուգարք» տնկարանից, հատել և վաճառքի է հանվել ավելի քան 1100 սոճի», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` այդ ծառերը պետք է որպես տնկի ծառայեին, սակայն պիտանի չեն եղել և աճել են։

«Մենք ծառերը կտրել ենք տնկարանը մաքրելու համար, քանի որ այդ ծառերը խանգարում էին, նախարարը թույլ տվեց վաճառել դրանք։ «Գուգարք» անտառային տնտեսությունը հայտարարություն է տվել և մեծածախ վաճառք իրականացրել` 3600 դրամ նվազագույն գնով, ներառյալ` ԱԱՀ-ն։ Այսպիսով, մենք օգուտ ենք տվել նաև երկրի տնտեսությանը»,- նշեց Պետրոսյանը։

Նա նշեց, որ վայրի բնությունից ոչ մի ծառ չի հատվել։ Հայաստանում ծառահատման արգելքը գործում է 2003թ-ից։ Պետրոսյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել։

Բացի տեղի սոճիներից, Հայաստան ծառեր են ներկրվում նաև Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և նույնիսկ Գերմանիայից։ Միջին արժեքը տատանվում է 60-80 դոլարի սահմանում։

Sputnik Արմենիան ցույց է տալիս, թե ինչպես պատրաստել ձեռագործ տոնածառ - Sputnik Արմենիա
Տոնածառ` արագ, էժան ու արտասովոր

Հաշվի առնելով վաճառակետերում մնացած եղևնիների և սոճիների մեծ քանակը` ակամա մտածում ես, որ անկախ նրանից, թե մարդիկ ավելի հաճախ բնական տոնածառ են նախընտրում, թե արհեստական, միևնույն է ծառերը շարունակելու են կտրել։ Ավանդույթն է այդպիսին…

© Sputnik / Արաքս Սարգսյան Որքա՞ն գումար է պետք տոնածառը զարդարելու համար
Որքա՞ն գումար է պետք տոնածառը զարդարելու համար - Sputnik Արմենիա
Որքա՞ն գումար է պետք տոնածառը զարդարելու համար

Իհարկե, կա այլընտրանք` արհեստական տոնածառ, բայց պարզվում է, որ այստեղ էլ խութեր կան։ Պարզվում է, որ արհեստական եղևնիների տոնածառն ավելի մեծ վնաս է հասցնում բնությանը, քան բնական եղևնիների հատումը։ Առաջին հերթին, արհեստական տոնածառը պատրաստվում է պլաստիկից, որն աղտոտում է շրջակա միջավայրը։ Երկրորդ, արհեստական ծառերի մեծամասնությունն արտադրվում է ոչ մեծ գործարաններում, որտեղ արտադրանքի և որակի հսկողությունը պատշաճ կերպով չի իրականանում։ Հետևաբար, նման արտադրանքը կարող է թունավոր նյութեր արտադրել։

Այս իրավիճակում, թերևս, ամենաբանական ընտրությունը եղևնիների տնկարանն է. մարդիկ կարող են լիարժեք վայելել տոնը, իսկ բնությանն էլ նվազագույն վնաս կհասցվի։ Ինչպես ասում են, գայլերը կուշտ կլինեն, ոչխարներն էլ`անվնաս։

Լրահոս
0