00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

YouTube-ի հիթը. Ամանորի հրաշք կամ Այդահոյի ֆերմերը փրկեց ճնճղուկին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցВоробей
Воробей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկաթե ձողին կպած ճնճղուկին փրկելու տեսանյութը ընդամենը մի քանի օրվա ընթացքում YouTube-ի հիթ է դարձել: Ամերիկացին դուրս էր եկել ձիերին ջուր տալու և դեռ չգիտեր, որ մի քանի րոպեից փոքրիկ հրաշք է գործելու:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Նոր տարվա առաջին օրը Ամերիկայի Այդահո նահանգի ֆերմերը դուրս էր եկել ձիերին կերակրելու և ջրամբարից քիչ հեռու երկաթե ձողին կպած սառած ճնճղուկ էր հայտնաբերել:

Ջրով լի տարայի մոտ ջեռուցման խողովակներ կան, որպեսզի ջուրը սառույցի չվերածվի, և ձիերը կարողանան հագեցնել ծարավը:
Ճնճղուկը հավանաբար թրջել է տոտիկներն ու կպել ձողին, ինչը զարմանալի չէ Այդահոյի սառնամանիքի պայմաններում:

«Ես փորձում էի տոտիկները տաքացնել ձեռքերիս ջերմությամբ՝ ամուր գրկելով ճնճղուկին: Բայց պարզվեց, որ շնչառությունս ավելի շուտ ցանկալի արդյունք տվեց», — ասում է ամերիկացի ֆերմերը:

Ի վերջո, ֆերմերը կարողացել է թռչնակին տաքացնել ու ազատել ցրտի գերությունից:

«Տարվա հիանալի սկիզբ»,- իր արարքից գոհ՝ գրում է Այդահոյի բնակիչը:

Տեսանյութը երկու շաբաթում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:

Русская версия

Լրահոս
0