00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ագուտին. «Հայերի բնատուր հնարավորություններին կարելի է միայն նախանձել»

© Sputnik / Ани ЛипаритянЛеонид Агутин
Леонид Агутин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում, չնայած շատ վաղ ժամին, նա շփվեց հայ լրագրողների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայտնի ռուս երաժիշտ Լեոնիդ Ագուտինը վաղ առավոտյան ժամանեց Երևան. այստեղ նա մեծ համերգ կտա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Համերգից առաջ երաժիշտի տրամադրությունը բարձր է: «Հայ հանդիսատեսին սպասում են հիանալի պահեր, լավ կլինի, ես դրական արձագանք եմ ակնկալում և հուսով եմ, որ մենք կհասկանանք միմյանց: Համենայն դեպս, միշտ այդպես է եղել», — ասաց երաժիշտը՝ խոստովանելով, որ վաղուց ելույթ չի ունեցել հայ հանդսատեսի համար: Խոսելով հայկական երաժշտության իր ընկալման մասին՝ Ագուտինը նշեց հայ երաժիշտների տաղանդը:

© Sputnik / Ани ЛипаритянԼեոնիդ Ագուտին
Леонид Агутин - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ագուտին

«Հարցը միայն հայկական երաժշտության մեջ չէ, այլ հայ երաժիշտների տաղանդի, որոնք տարբեր, նաև այլ ազգերի երաժշտություն են կատարում: Դա ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային երաժշտություն է: Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ ծնվում են ջազային զգացողությամբ: Փոփում նույնպես տարբեր ուղղություններ կան, բայց ես ավելի շատ «ջազային կախվածություն ունեմ»», — ասաց նա՝ հավելելով, որ նա շատ հայ երաժիշտների գիտի, որոնց հետ հաճույքով է ընդհանուր լեզու գտնում:

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչն է կապում երաժիշտին Հայաստանի հետ:

«Արյունակցական ոչ մի կապ, միայն՝ երաժշտական: Հայերը չափազանց զգացմունքային են և տաղանդավոր՝ արվեստի տարբեր ոլորտներում: Այն ոլորտներում, որոնք ինձ հետաքրքրում են կյանքում՝ թատրոն, ռեժիսուրա, սցենար և, իհարկե, երաժշտություն», — ասաց Ագուտինը:

Նրա խոսքով՝ հայերի տաղանդը բազմաշերտ է, հայերն այնպիսի բնատուր հնարավորություններ ունեն, որոնց կարելի է միայն նախանձել:

Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգը կկայանա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production և Prime Concert ընկերությունները:

Русская версия

Լրահոս
0