00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում կիրառված անօդաչուների սկանդալը. ինչի՞ մասին է լռում ամերիկյան Foreign Policy–ը

© AP Photo / Joseph Nair Израильский беспилотник IAI Super Heron HF Unmanned Aerial Vehicle
Израильский беспилотник IAI Super Heron HF Unmanned Aerial Vehicle - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում կիրառված ռազմական անօդաչուների պատմությունը, որի մասնակից են դարձել նաև իսրայելական Aeronautics կորպորացիայի մասնագետները, անչափ հետաքրքիր զարգացում է ստանում։ Արդեն հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ծառայողական հետաքննությունն է սկսել այդ կապակցությամբ և ժամանակավորապես սառեցրել է կորպորացիայի արտոնագիրը։

Չի բացառվում, որ հետաքննությանը հաջորդեն ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների քրեական հետապնդումները, քանի որ Իսրայելն օրենքով արգելում է իր քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողությունների։

Սակայն այլ հարց էլ կա։ Պարզվում է, որ ստեղծված իրադրությունը հետարքրքել է նաև արևմտյան ԶԼՄ-ներին, որոնցից մեկն էլ ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգտոնի հիմնած Foreign Policy-ն է։

Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Աշոտյան․ «Իսրայելը պետք է մինչև վերջ քննի Արցախում անօդաչուների հետ կապված սկանդալը»

Այս լրատվամիջոցն իր ընթերցողներին շատ հանգամանորեն ներկայացրել է Իսրայելի քաղաքացիների մասնակցությամբ դեպքը։ Ավելին` շեշտել է, որ խնդիրը ոչ միայն իրավաբանական, այլ նաև տնտեսական կողմ ունի։ Պատմել է, որ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին 20 միլիոն դոլարի համաձայնագիր է կնքել Aeronautics-ի հետ։ Իսկ երբ պաշտպանության նախարարությունը սառեցրել է ընկերության արտոնագիրը (ԱԹՍ-ներ վաճառելու վերաբերյալ), կորպորացիայի բաժնետոմսերի գինը 17 տոկոսով ընկել է։

Միաժամանակ անհասկանալի է` Aeronautics կորպորացիան որքան ապրանք է հասցրել մատակարարել գնորդին սկանդալից առաջ…

Ավելին` հոդվածագիրը, չգիտես ինչու, ուշադրությունը սևեռում է Aeronautics ընկերության տեսակետի վրա, ըստ որի` ռազմական սարքերի արտադրության և մատակարարման արտոնագիրն ընդամենը ժամանակավորապես է սառեցվել, մինչև հետաքննության ավարտը… Հասկանալի է, որ Aeronautics-ի ներկայացուցիչներն իրենց հաճախորդներին հենց այդպես պետք է բացատրեին մատակարարումների ընդհատումը։ 

FP-ն գիտակցաբար խուսափում է որևէ մեկնաբանություն անել այն կապակցությամբ, թե ինչպես կվարվի Պաշտպանության նախարարությունը, եթե ռազմական գործողություններում իսրայելցի մասնագետների մասնակցության փաստը հաստատվի։ Ո՞վ և ինչպե՞ս է պատժվելու։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Ղարաբաղում ԱԹՍ կիրառելու շուրջ սկանդալը վնասում է Իսրայելի հեղինակությունը

Դեռ հարց է, թե ինչ է լինելու 20 միլիոն դոլար արժեցած պատվերի հետ։ FP-ն այս մասին նույնպես լռում է, թեև, ըստ տրամաբանության, պատվերը պետք է չեղյալ հայտարարվեր։ Սակայն հոդվածագիրն այս թեման ընդհանրապես չի շոշափում, ինչը զարմանալի է, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ հանգամանորեն է քննել Aeronautics —ի արտոնագրի ժամանակավոր սառեցման շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ իսրայելական նախարարությունը պարզապես պատրաստվում է արտոնագիրը (դրա հետ մեկտեղ նաև պատվերի մնացած մասը) փոխանցել մեկ այլ ընկերության։

Հոդվածի հեղինակն այնքան ջանասիրաբար է խուսափում հենց այս հարցից, որ հասկանալի է դառնում` նրանք, ովքեր զբաղվում են այս դեպքով, հենց այդպես էլ պատրասվում են վարվել։

Իսկ իսրայելական արտադրության «կամիկաձե» ԱԹՍ-ների կիրառումն ամենաողբերգական դրվագներից է եղել Արցախի քառօրյա պատերազմում, երբ այդ մոդելի դրոնը խոցեց ուղևորատար ավտոբուսը։ 8 զոհ ունեցանք…

Իրականում Aeronautics-ի արտադրած «Օրբիտեր 1К»-ն («կամիկաձե») իսկապես լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ փոքր չափերն ու գրոհի ժամանակ ավելի քան 4 կիլոմետանոց բարձրություն զբաղեցնելու կարողությունը գրեթե անհնարին է դարձնում անօդաչուի հայտնաբերման ու գրոհի պահին պաշտպանական քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

Русская версия

Լրահոս
0