00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գրողները Նոր տարվա փող էին խնդրում Դեմիրճյանից

© The "D.Demirchyan's chosen" book titleДереник Демирчян
Дереник Демирчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ երիտասարդ գրողները ժամանակին Նոր տարին նշելու գումար չունեին։ Նրանք ստիպված էին գումար խնդրել ավագ գործընկերոջից ու մերժում ստանալ։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայրենական պատերազմին հաջորդած տարիներին Հայաստանում Նոր տարի նշելը հեշտ չէր։ Սյունեցի մեծանուն գրողներ Սերո Խանզադյանն ու Համո Սահյանն իրենց նորաստեղծ ընտանիքներին տոն պարգևելու համար ստիպված էին գումար խնդրել այդ տարիներին արդեն ճանաչում վայելող իրենց ավագ գործընկերոջից։ Այս պատմությունը Sputnik Արմենիային պատմեց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը` ասելով, որ 1995թ-ին թանգարանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ այս մասին պատմել է անձամբ Սերո Խանզադյանը։

«Խանզադյանն ու Սահյանը սկսնակ գրողներ էին և նյութական խնդիրներ ունեին։ Երկուսն էլ փոքր երեխաներ ունեին և Նոր տարի նշելու նյութական դժվարություններ։ Երկուսով ամոթխած գալիս են Դեմիրճյանի տուն, թակում դուռն ու խնդրում, որ Դեմիրճյանն իրենց գումարով օգնի, որպեսզի կարողանան իրենց երեխաների համար Նոր տարի կազմակերպել»,- պատմում է Ռաֆայելյանը։

Դեմիրճյանը, որ դժվարին ճակատագրի ու ընտանեկան ոչ այնքան երջանիկ կյանքի պատճառով միշտ չէր սիրում Ամանորը, բարյացակամությամբ չի ընդունում երիտասարդ գրչակիցներին ու նույնիսկ դուրս է անում տնից։

«Դեմիրճյանն, անշուշտ, տանը խնդիրներ ուներ, տղան վատառողջ էր, և զայրանալու պատճառներ կային։ Դժվար է կռահել, թե այդ պահին իրենք որ տրամադրության մեջ են հանդիպել Դեմիրճյանին։ Բայց հաջորդ օրը մեծանուն գրողը գնացել է Գրողների միություն, դուրս գրել այն տարիների համար զգալի գումար Սերո Խանզադյանի և Համո Սահյանի համար, որպեսզի երիտասարդ գրողների ընտանիքները չզրկվեն Նոր տարի նշելու հնարավորությունից»,- պատմում է Ռաֆայելյանը։

Այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյանին Ամանորն առանձնապես չի ոգևորել, վկայում է նաև այն, որ գրողի անձնական արխիվում պահպանվել է Նոր տարվա առիթով միայն մեկ շնորհավորական բացիկ։ Իր ուսուցչին փոքրիկ երկտողով շնորհավորել է նրա աշակերտուհին`Մանուշակ Նիկողոսյանը։

© Sputnik / Nelli DanielyanՄանուշակ Նիկողոսյանի բացիկը
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը - Sputnik Արմենիա
1/2
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը
© Sputnik / Nelli DanielyanՄանուշակ Նիկողոսյանի բացիկը
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը - Sputnik Արմենիա
2/2
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը
1/2
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը
2/2
Մանուշակ Նիկողոսյանի բացիկը
Լրահոս
0