00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Հովնաթանյանի նկարն առաջին անգամ ցուցադրվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում

CC BY-SA 4.0 / Bwag / Wien - Schloss Belvedere (cropped and resized)Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը
Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը
Բաժանորդագրվել
300 տարվա մեջ առաջին անգամ պատկերասրահում ցուցադրվում են ոչ եվրոպացի նկարիչների գործերը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը 300 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում է ավստրիացի չհանդիսացող և ավստրիական արվեստի հետ կապ չունեցող նկարիչների գործեր, հայտնում է պատկերասրահի պաշտոնական կայքը։ Ցուցահանդեսում ներկայացվել են հայ նկարիչ Հակոբ Հովնաթանյանի, ինչպես նաև ինդոնեզիացի Ռադեն Սալեհի և թուրք Օսման Համդի Բեյի նկարները։
Թանգարանի աշխատանքները համակարգող, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարկոս Ֆելինգերը խոստովանում է, որ իրականում բարդ էր այս նկարիչների աշխատանքները ներառել ցուցահանդեսների մեջ, քանի որ դրանք հիմնականում վերաբերում էին ավստրիական կամ եվրոպական արվեստին։ Նա շեշտում է, որ բոլոր նկարիչների նկարները պահվում են Բելվեդերի պահոցներում` հիասքանչ պայմաններում։
© Photo : Public domainՀակոբ Հովնաթանյանը
Акоп Овнатанян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Հակոբ Հովնաթանյանը. Արխիվային լուսանկար
«Երեք նկարիչներն էլ մեծ արվեստագետներ են, շատ հուզիչ կենսագրություններով։ Նրանք ապրել և աշխատել են ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական մշակութային հարթակներում, ինչն ավելի գնահատելի է։ Երեքն էլ այսօր հայտնի են որպես իրենց երկրների առաջին «ժամանակակից» արվեստագետներ»,–ասել է Ֆելինգերը:
Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր է եղել այս նկարիչների միջմշակութային հանդիպումների արդյունքում ծնված ստեղծագործական ազդակը, որը հզոր հիմք է դարձել Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ինդոնեզիայի արվեստագետների հաջորդ սերունդների համար:
Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտն իր հերթին նշել է, որ Հովնաթանյանի նկարներում հայկական մշակույթը պահպանել է իր առանձնահատկությունները՝ չնայած Արևելյան Հայաստանի մեծ մասի վրա Իրանի դարավոր տիրապետությանը։
Դում-Տրագուտի խոսքով` հայ նկարչի ստեղծագործություններում կարող ենք տեսնել արևելքի և արևմուտքի պայքարի նրբերանգները: Ըստ պրոֆեսորի` Հովնաթանյանի աշխատանքներն «արտացոլում են ոչ միայն նկարչի ինքնությունը, այլև հայի կերպարը, որը միավորում է արևելքն ու արևմուտքը, բայց ոչ մի պարագայում դրանցից մեկը չէ»:
Բելվեդերում ցուցադրված է Հովնաթանյանի «Նասեր ադ-Դին, Պարսկաստանի շահը» (մոտ 1860 թ.)աշխատանքը, որը նկարիչը նվիրել է Ավստրիայի կայսր Ֆրանց Ժոզեֆ I-ին 1861 թվականին։ Նկարում պատկերված է մի երիտասարդ շահ, որը վստահ կանգնած է թնդանոթի մոտ։ Նրա ձեռքին աստղադիտակ է, հագին` շքեղ մորթյա վերարկու։
© Photo : Hakob HovnatanjanՀակոբ Հովնաթանյանի «Նասեր ադ-Դին, Պարսկաստանի շահը» աշխատանքը
Портрет персидского Насер ад-Дин Шаха - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Հակոբ Հովնաթանյանի «Նասեր ադ-Դին, Պարսկաստանի շահը» աշխատանքը
Նշենք, որ Հակոբ Հովնաթանյանը ծնվել է 1806 թվականին Թիֆլիսում։ Սովորել է հոր՝ Մկրտում Հովնաթանյանի մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլն) ներքին հարդարանքը, ստեղծել է դիմանկարներ։ 1865 թվականից տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա՝ Թեհրանում։ Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել «Էլմի» (գիտություն) շքանշանի։
Հովնաթանյանի աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում (Թբիլիսի), Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Բելվեդեր պատկերասրահում ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 27-ը։
Լրահոս
0