00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու ՀՀ–ում չի զարգանում կապիտալի շուկան. մասնագետը` լիստինգի առավելությունների մասին

© AP Photo / Thanassis StavrakisԲորսա. արխիվային լուսանկար
Բորսա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Բորսա. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում շատ քիչ են բաց բաժնետիրական ընկերությունները, քանի որ, չգիտես ինչու, խուսափում են ավելի բաց, թափանցիկ ու հանրային դառնալուց, մինչդեռ, ըստ մասնագետի, ընկերությունների զարգացման ուղին դա է։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Կապիտալի շուկան Հայաստանում երկար տարիներ չի զարգացել, քանի որ մեզ մոտ ստվերային տնտեսության բավականին մեծ հատված է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ամերիաբանկի ներդրողների հետ փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը։
Ըստ նրա` հատկապես խոշոր ընկերությունները պատրաստ չեն եղել կապիտալի շուկային բնորոշ հաշվետվողականությանն ու թափանցիկության ստանդարտներին համապատասխան աշխատելուն։ Հովսեփյանի խոսքով` մեր երկրում լիստինգի (բաժնետոմսերի իրավական գրանցում բորսայում. խմբ.) նկատմամբ որոշակի անտարբերությունը մի շարք պատճառներ ունի։ Օրինակ` լիստինգի համար հաշվի են առնվում մի շարք գործոններ։
«Եթե ընկերությունը կորպորատիվ կառավարման ոչ մի սկզբունք չի ունեցել, դա բավականին երկար կարող է տևել։ Առնվազն մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի խորհուրդ ձևավորի, ինչ–որ հաշվետվողականության պրակտիկա ձևավորվի։ Եթե բաժնետոմսերի մասին ենք խոսում, ապա նաև աուդիտի` առնվազն 3 տարվա պատմության օրենսդրական պահանջ կա։ Եթե պարտատոմսերի դեպքում այդ պահանջը հանվել է, և ստացվում է, որ անգամ նորաստեղծ ընկերությունը կարող է պարտատոմս թողարկել, բայց բաժնետոմսերի դեպքում պատմություն է անհրաժեշտ»,– նշեց Հովսեփյանը։
Ըստ նրա` եթե խոսքը բաժնետիրական կապիտալի ներգրավման մասին է, ապա կորպորատիվ կառավարման խիստ պահանջներ կան` պիտի լինեն խորհրդի անկախ անդամներ, նաև նոր բաժնետերեր, որոնց պետք է ձայնի իրավունք տալ, որպեսզի մասնակցեն կառավարմանը։
«Այն ընկերությունները, որոնք աշխատում են միջազգային կառույցների հետ, վարկեր են ստանում, նրանք աստիճանաբար ծանոթանում են բոլոր այդ ստանդարտներին, հասկանում են, որ դա իրականում այլընտրանք չունի։ Ես բավականին դրական եմ տրամադրված այն առումով, որ շատ–շատ խոշոր ընկերություններ հասկանում են, որ կապիտալի ներգրավման այլընտրանքային տարբերակը բաժնետիրական կապիտալի տեսքով իրենց զարգացման հաջորդ փուլը պետք է լինի, որպեսզի պատրաստ լինեն ավելի բաց, թափանցիկ ու հանրային դառնալուն»,– նշեց Հովսեփյանը։
Նա ներկայացրեց նաև լիստինգի առավելությունները` եթե ընկերությունն ունի պատշաճ հաշվետվողականություն, թափանցիկ ու նորմալ հաշվետվություններ, չի վախենում ցույց տալ իրականությունը, ապա նման ընկերության համար հանրային կապիտալի շուկան ավելի նախընտրելի տարբերակ է։
Հայկական ՏՏ ընկերությունները ձգտում են մասնավոր ներդրողներից միջոցներ ներգրավել
«Այս դեպքում ընկերությունը կախվածություն չի ունենում կոնկրետ վարկատուից, անհրաժեշտություն չի ունենում գրավադրելու ինչ–որ գույք։ Բացի այդ, այն ընկերությունը, որն արդեն մուտք է գործել կապիտալի շուկա, արդեն ցանկալի է ցանկացած վարկատուի համար»,– հավաստիացրեց նա։
Մասնագետն ընդգծեց, որ միջազգային կառույցները դրան մեծ ուշադրություն են դարձնում. դա իրենց համար նշան է, որ այդ ընկերությունը աշխատում է թափանցիկ, ունի կառավարման պատշաճ համակարգ և այլն։
Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի իրավական գրանցում ունի ընդամենը 28 ընկերություն, որոնցից 13 բանկեր են։ Վերջին տարիներին բորսա են մուտք գործել ավելի մեծ թվով ոչ ֆինանսական ընկերություններ, որոնք թողարկել էին պարտատոմսեր, այլ ոչ թե բաժնետոմսեր։
Լրահոս
0