«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
© Photo : official site of MESCS of RA «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
2024 թվականին նախատեսվում է Երևանի դպրոցները նույնպես ներառել «Դպրոցական սնունդ» ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի իրականացվում էր ՀՀ մարզերում, այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ծրագրի փոխանցմանը նվիրված միջոցառման ժամանակ նշվել է, որ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
© Photo : official site of MESCS of RA «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
© Photo : official site of MESCS of RA
«Ծրագրի մաս չի կազմում Երևանը, և քննարկում ենք մայրաքաղաքի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- միջոցառման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մատնանշելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այս տարիներին ծրագրի աջակցությունը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական և կադրերի պատրաստման հարցում։
«Ծրագիրն աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ ներուժ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցի այս կարևոր նախագծի իրականացմանը: Վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ»,-ասել է նա:
Նշենք նաև, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է ՀՀ կառավարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում: