00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում նկատելիորեն ավելացել են ՆԱՏՕ-ի երկրների «լրտեսները». ֆրանսիացի ռազմական թղթակից

© Sputnik / Asatur YesayantsՖրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Sputnik Արմենիայում
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ ռազմական թղթակից Լեո Նիկոլյանը 20 տարի անց կրկին եկել է պատմական հայրենիք:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Բեյրութում ծնված Լեո Նիկոլյանը մեծացել և կայացել է Ֆրանսիայում, ուր քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբանանից նրա ընտանիքը տեղափոխվել էր, երբ ինքը փոքր էր: 90-ականների սկզբին Նիկոլյանն ապրում և աշխատում էր Հայաստանում։ Ֆրանսիական ԶԼՄ-ների համար նյութեր էր պատրաստում ղարաբաղյան հակամարտության և շրջափակված ու երկրաշարժից տուժած Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի մասին:
Նա հիշում է, թե ինչպես էին Հայաստանում ոգևորված շնորհակալություն հայտնում Ֆրանսիային օգնության համար, բայց վստահեցնում է, որ չպետք է գերագնահատել Հինգերորդ Հանրապետության դերը հայոց պատմության մեջ: Երբ ֆրանսիական նավերը փրկում էին Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածներին, նույն Ֆրանսիան, իր մանր շահերից ելնելով, առևտուր էր անում Թուրքիայի հետ։
«Բոլորը ճանաչում են Շառլ Ազնավուրին, բայց չեն հիշում դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին և բազմաթիվ հայ մարտիկներին, ինչպիսին էր իմ նախապապը՝ Լևոն Նիկոլյանը, որոնք կռվել են ֆրանսիական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մեր համայնքը միշտ աշխատասեր ու ստեղծագործ է եղել: Հայերը պարտաճանաչ վճարում են հարկերը՝ հարստացնելով Ֆրանսիային»,-ասում է Նիկոլյանը։
Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ ժամանակակից Ֆրանսիայի արտաքին քաղաքական պրագմատիզմն առավել ցայտուն դրսևորվեց, երբ մի քանի տարի առաջ պաշտոնական Փարիզի ներկայացուցիչները Երևանում ապրիլի 24-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ մի քանի օր անց Բաքվի հետ սուսուփուս 6 մլն դոլարի երկու ռազմատիեզերական արբանյակների մատակարարման գործարքը կնքեցին, որոնք 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործեց հայկական ուժերի դեմ։
«Ֆրանսիայի ռազմավարական և ֆինանսական շահերը գերակա գտնվեցին Հայաստանի հետ սերտ հարաբերություններին՝ հանգեցնելով գաղտնի դավաճանության»,-եզրափակում է Նիկոլյանը:
Այն լուրը, որ Ֆրանսիան Երևանում մեծացնում է ռազմական կցորդի ապարատը, Նիկոլյանը կապում է հայկական ուղղությամբ Արևմուտքի ընդհանուր ակտիվացման հետ։ Ֆրանսիական բանակի և գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների «լրտեսների» թիվը վերջին շրջանում զգալիորեն ավելացել է, և նրան ինչ-որ բանով հիշեցնում նախապատերազմական Լիբանանը։ Հիշում է, թե ինչպես էր այն ժամանակ հայրն իրեն ասում, որ տոտալիտար խորհրդային համակարգը շատ վատն է, իսկ ամերիկյան ազատությունն ու ժողովրդավարությունը՝ լավը։

«Բայց ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է արել ԱՄՆ-ն Բաղդադում։ Վերջին անգամ Հայաստան եկել եմ 2003 թվականին, ինչից հետո մեկնել եմ Իրաք, իսկ հետո եղել եմ վերջին տարիների գրեթե բոլոր պատերազմներում։ Ամերիկան դաժանորեն ոչնչացրել է այն երկրներն ու ժողովուրդներին, որտեղ հակամարտություններ է սկսել: Օրինակ` Լիբիան։ Կամ Սիրիան: Դրանից հետո նրանք ասում են, որ Պուտինին է պետք դատել։ Դատեք Քլինթոնին և Օբամային»,-ասում է Նիկոլյանը։

Ռազմական թղթակցի խոսքով՝ կան երկրներ, որոնք կարծես Հայաստանի կողքին են, բայց միայն հակառուսական համատեքստում։ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմ է ընթանում։ Հայերի խնդիրները ոչ մեկին չեն հուզում։ Մի օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է համագործակցության համաձայնագիր ստորագրել Մակրոնի գլխավորած «Վերածնունդ» կուսակցության հետ: Փաշինյանի կողմնակիցները փորձաշրջան կանցնեն Ֆրանսիայում և շուտով, հնարավոր է, Հայաստանում կսկսեն տարածել գլոբալիզմի, տրանսսեքսուալիզմի և այլ գաղափարներ։
«Այս ամենին դեմ հանդես եկող Ռուսաստանի դիրքերը միայն ուժեղանում են ֆրանսախոս Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ինչը դուր չի գալիս Ֆրանսիային։ Մահացած Դարյա Դուգինան ակտիվ էր հենց աֆրիկյան մայրցամաքի ֆրանկոֆոն երկրներում։ Նրա մեքենայի տակ տեղադրված ականը ֆրանսիական արտադրության էր»,-ասում է Նիկոլյանը։
Նա ուշադրությամբ հետևում է եվրոպական առաջատար լրատվամիջոցների աշխատանքին։ Ասում է, որ արևմտյան ոչ մի խոշոր լրատվամիջոց չի անդրադառնում Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Ընդ որում, նա համոզված է, որ «ժանրի օրենքով» նրանք բոլորը կակտիվանան, եթե տեղեկություններ հայտնվեն հարյուրավոր զոհերի մասին, ինչպես եղավ մի քանի տարի առաջ։
Ժամանակին Նիկոլյանն աշխատել է TF1 հեռուստաալիքում, որի խոշորագույն բաժնետերը Բաքվի մետրոյի վերակառուցման համար 380 մլն դոլարի շինարարական պայմանագիր կնքած ընկերությունն էր։ Դրա դիմաց ալիքը հակահայկական սյուժեներ էր ցուցադրում։
Եվրոպական քաղաքականության փարիսեցիությունը, նրա խոսքով, արտահայտվում է նաև խորհրդարանականների հայտարարություններում։ Ֆրանսիացի պատգամավորները, որոնք տասնամյակներ շարունակ հայերի կողքին են եղել և մի 40 անգամ եկել են Երևան ու Ստեփանակերտ, հիմա ասում են՝ ինչպես կարող ենք Արցախի հարցը բարձրացնել, եթե Փաշինյանն ինքը երես է թեքել դրանից։
«Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք աջակցում Կոսովոյին, որտեղ մարդիկ օգտվել են նույն իրավունքից և որոշել են իրենց ձևով ապրել։ Որովհետև կան ռազմավարական, պետական և անձնական շահեր։ Ադրբեջանը նավթ ու գազ ունի, այդ պատճառով էլ նրա կողքին Թուրքիան է, Իսրայելը, Անգլիան։ Իսկ ո՞վ է մեր կողքին»,- ասում է Նիկոլյանը:
Ֆրանսիացի ռազմական թղթակիցը, անդրադառնալով Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման թեմային, մատնանշում է, որ Հայաստանը ներկայումս պատրաստ չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Նա համոզված է, որ արևմտյան ոչ մի երկիր այդ հարցը սեփական զինված ուժերով չի լուծելու:
«Ֆրանսիան մեծ հնարավորություններ ունի, ժամանակակից սպառազինություն, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ գոնե մեկ փամփուշտ ուղարկե՞ց։ Սիրուն բառերը շատ են, ինչպես Դալիդան էր երգում՝ «Paroles, Paroles»: Ընդ որում, Ուկրաինային Մակրոնի կառավարությունը հզոր նյութական աջակցություն է ցուցաբերում»,-ասում է նա։
Ֆրանսիայի բյուջեից Ուկրաինային ամսական 1 մլրդ եվրոյի չափով հատկացումները, Նիկոլյանի խոսքով, հանգեցրել են նրան, որ մեկ տուփ ծխախոտն այնտեղ 12 եվրո արժե, վառելիքը թանկացել է երկու անգամ, իսկ էլեկտրականությունը՝ չորս:
«Ֆրանսիացի հարկատուները Մակրոնի հանդեպ ատելության պատճառով համակրում են Ռուսաստանին։ Հակառուսական պատժամիջոցները բումերանգի պես հետ եկան ու խփեցին Եվրոպայի գլխին։ Ես զգում եմ, որ Հայաստանում հիմա մարդիկ ավելի լավ են ապրում, չնայած շատերին թվում է, թե Ֆրանսիան դրախտ է»,-ասում է Նիկոլյանը։
Ընդգծում է` սրանք պարզապես սպառողական խնդիրներ են։ Հայաստանի առջև հիմա խորքային հարց է դրված՝ լինել, թե չլինել։ Հայ իրականության մեջ սիրում են հպարտությամբ խոսել իրենց հնագույն ծագման, աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը լինելու, անկրկնելի այբուբենի մասին․․․ բայց ժամանակակից աշխարհում ճնշող մեծամասնությանը հայտնի է Adidas ֆիրմայի կոշիկը, այլ ոչ թե Կոմիտաս անունով մարդու ստեղծագործություններն ու գործունեությունը:
Լրահոս
0