00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին հոգեբանական աջակցություն է պետք. մասնագետը` սկանդալային դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanԿարինե Նալչաջյան
Կարինե Նալչաջյան - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Կարինե Նալչաջյան
Բաժանորդագրվել
Կարինե Նալչաջյանը նշեց, որ բռնության ենթարկված աղջիկը և այդ ընտանիքի մյուս երեխաները մեծացել են մայրական և հայրական աղավաղված սիմվոլիկայով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Գավառում ծեծի և նվաստացման դեպքը աղջկա և այդ ընտանիքի մյուս երեխաների կյանքում առաջին և միակը չի եղել, նրանց անպայման հոգեբանական աջակցություն է պետք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նշենք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին ներգրավում է, որպեսզի այդ աղջկան նվաստացնեն:
«Սա չի կարող իրենց կյանքում միակ նմանատիպ էպիզոդը լինել, այդ երեխաների կյանքն ընթացել է աղավաղված, սադիստական և անմարդկային մթնոլորտում։ Երեխաները միայն սոցիալական իմաստով չէ, որ խոցելի են։ Այդ երեխաները մեծացել են մայրական և հայրական աղավաղված սիմվոլիկայով, քույրերն էլ բռնություն են կիրառում, նվաստացուցիչ արարքներ են գործում իրենց մյուս քրոջ նկատմամբ։ Սա մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, ուղղակի հիմա հանրայնացել է։ Երեխաների հետ հիմա պետք է հոգեբանական լուրջ աշխատանքներ տանել` նրանց հոգեկան աշխարհը պետք է հնարավորինս ներդաշնակ դարձնել»,– նշեց Նալչաջյանը։
Երեխային այլ երկիր տանելը բարդ գործընթաց կլինի. Նելլի Դուրյանը` սկանդալային դեպքի մասին
Նրա խոսքով` երեխաների մոտ կնոջ, ծնողների կերպարի, ընտանեկան դերերի փոխհարաբերությունների մասին բացարձակ այլ պատկերացումներ են։ Հոգեբանը շեշտեց, որ մանկությունը շատ զգայուն շրջան է, սակայն լինում են գերզգայուն շրջաններ և դա բաց թողնելու դեպքում հետո անհնարին է լինում կորցրածը վերականգնել։
Ըստ Նալչաջյանի` երեխաները պետք է մասնագիտական միջավայրում լինեն, որպեսզի հետագայում էլ հասարակության թիրախ չդառնան ու կրկնակի հարված չստանան։
«Կարծում եմ, որ մեր երկրում կան բռնության ենթարկված, նվաստացված երեխաների համար նախատեսված կենտրոններ, և դեռ ամեն ինչ քանդված չէ։ Ենթադրում եմ, որ տարբեր հաստատությունների ինստիտուցիոնալ հիշողությունը դեռ պահպանվում է, իսկ մասնագետներն իրենց տեղում են»,– ասաց Նալչաջյանը։
Հարցին` արդյոք հնարավո՞ր է չնկատել այն, որ երեխաները նմանատիպ միջավայրում են ապրում, մեծանում, քանի որ նրանց ընտանիքը հասարակությունից թաքնված չի եղել, նա ընդգծեց` գուցե այդ երեխաներին սպառնացել են, որպեսզի նրանք չխոսեն այդ մասին։ Վստահեցրեց` երեխաներին կարելի է առավելագույնս օգնել, քանի որ միջոցներն ու մեթոդները կան, պետությունն էլ պետք է թիկունք կանգնի նրանց։
Մեր դիտարկմանը, թե ինչու հենց հիմա տարածվեց այս տեսանյութը, քանի որ կադրերում երևում է, որ ջեռուցում է միացրած տանը, հագուստն էլ չի համապատասխանում ներկայիս եղանակին, Նալչաջյանը շեշտեց` ամենայն հավանականությամբ, ՀՀ–ում և Արցախում տիրող իրավիճակից մարդկանց շեղելու փորձ է։ Նրա պնդմամբ` այսօր հայությունը հիբրիդային պատերազմի թիրախում է, որը հոգեբանական բաղադրիչ ունի, քանի որ հոգեբանական հատուկ և լավ մշակված օպերացիաներ են իրականացվում։
Լրահոս
0