Երևանը պետք է լինի «խելացի քաղաք», չինական փորձը կարող է օգնել դրան. Ավինյան
16:45 02.11.2023 (Թարմացված է: 16:48 02.11.2023)
© Photo : official site of Yerevan municipality Տիգրան Ավինյան
© Photo : official site of Yerevan municipality
Բաժանորդագրվել
Երևանի և Ցինդաոյի միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանը պետք է լինի «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված, այդ հարցում չինական Ցինդաոյի փորձը կարող է օգտակար լինել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of Yerevan municipality Տիգրան Ավինյանի ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակության հանդիպումը
Տիգրան Ավինյանի ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակության հանդիպումը
© Photo : official site of Yerevan municipality
Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար:
«Մենք պետք է համատեղենք մեր երկու թիմերի ջանքերը, որ Երևանի և Ցինդաոյի միջև հաստատված գործակցությունը դառնա արդյունք: Ես տպավորված եմ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված խելացի լուծումներով ու համակարգերով, որոնք հեշտացնում են մարդկանց կյանքը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Վան Լյումինգը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ցինդաո:
«Ցինդաոն Չինաստանի, Երևանն էլ Հայաստանի տնտեսական կենտրոնն է, և ես վստահ եմ, որ համագործակցության շրջանակում շատ բաներ կսովորենք իրարից, ինչից կշահեն երկու քաղաքները»,– ասել է Վան Լյումինգը։
© Photo : official site of Yerevan municipality Տիգրան Ավինյանն ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգը
Տիգրան Ավինյանն ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգը
© Photo : official site of Yerevan municipality
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության հստակ ուղղություններով մշակել աշխատանքային ծրագիր՝ գործնականում դրանք կյանքի կոչելու համար:
Նշենք, որ երկու քաղաքների միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: