https://arm.sputniknews.ru/20231201/qervobjann-aknkalum-e-vor-mek-shnchin-bazhin-ynknvogh-hna-n-minchev-tareverj-khasni-8200-dvolari-69449414.html
Քերոբյանն ակնկալում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի
Քերոբյանն ակնկալում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի
Sputnik Արմենիա
Կառավարությունը մի շարք ծրագրեր է մշակել, որոնք ուղղված են տնտեսության արդիականացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T11:21+0400
2023-12-01T11:21+0400
2023-12-01T12:55+0400
հայաստան
վահան քերոբյան
տնտեսություն
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69453609_0:39:1501:883_1920x0_80_0_0_3a92ab448fca3f531feabedbd8bc7a29.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։ Նա այս մասին հայտարարեց «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում՝ ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։Նախարարը միաժամանակ շեշտեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։Նրա խոսքով՝ թեպետ ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերն այլ երկրների համեմատությամբ, սակայն շարունակում է մնալ համաշխարհային վարկանիշի 88-րդ հորիզոնականում:Նա հիշեցրեց, որ աշխատանքի արտադրողականությունը խթանելու համար կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց թվում է տնտեսության արդիականացումը։ Այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ընկերությունների ձեռք բերած նոր հոսքագծերի, սարքավորումների վարկերի տոկոսների մեծ մասը։«Կանխատեսումներով այս տարվա վերջին ավելի քան 3 հազար ընկերություն ձեռք բերած կլինեն մոտ 200 մլրդ դրամի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն այդ ընկերություններին դառնալ ավելի մրցունակ»,- ասաց Քերոբյանը։Հաջորդ տարի չվերթեր կմեկնարկեն Երևանից դեպի Բեռլին և չինական որոշ քաղաքներ. ՔերոբյանԲացի այդ, մշակված ծրագրերից մեկն աջակցում է բիզնեսին արտասահմանից ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք կօգնեն բարձրացնել ընկերությունների մրցունակությունն ու նորարարությունը։ Կառավարությունը կփոխհատուցի եռամյա աշխատավարձի մինչև 20-70 տոկոսը։ Ներկայում արդեն Հայաստանում աշխատում են մոտ 400 նման մասնագետ։ Քերոբյանը նաև հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է տնտեսապես բարդ ապրաքնների արտադրության օժանդակության ծրագիրը։ Խոսքը այնպիսի ապրանքների մասին է, որոնք առավել գիտելիքահեն են, ունեն առավել փոքր մրցակցություն արտաքին շուկաներում և կարիք ունեն ավելի լուրջ ներդրումների։«Մենք պատրաստ ենք նման ներդրումների պարագայում քեշբեքի և հարկային արտոնությունների տեսքով ընկերություններին վերադարձնել իրենց ներդրումների մինչև 35 տոկոսը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։Քերոբյանը հավելեց, որ կառավարությունը բազմապատկել է նախարարության տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն։ Եթե 2020 թվականին այն կազմում էր 20 միլիարդ դրամ, ապա 2024-ին՝ 92 միլիարդ դրամ։Պատժամիջոցների ցանկում հայկական նոր ընկերություններ չկան․ Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69453609_44:0:1379:1001_1920x0_80_0_0_0aa3a5413b39db74fec41b7047fe1dc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, տնտեսություն, բիզնես
հայաստան, վահան քերոբյան, տնտեսություն, բիզնես
Քերոբյանն ակնկալում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի
11:21 01.12.2023 (Թարմացված է: 12:55 01.12.2023) Կառավարությունը մի շարք ծրագրեր է մշակել, որոնք ուղղված են տնտեսության արդիականացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։ Նա այս մասին հայտարարեց «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում՝ ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։
Նրա խոսքով՝ թեպետ ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերն այլ երկրների համեմատությամբ, սակայն շարունակում է մնալ համաշխարհային վարկանիշի 88-րդ հորիզոնականում:
«Մեր տնտեսության կառուցվածքը դեռևս մնում է պարզ, արտահանվող ապրանքներն ու ծառայությունները դեռևս բազային են»,- նշեց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ աշխատանքի արտադրողականությունը խթանելու համար կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց թվում է տնտեսության արդիականացումը։ Այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ընկերությունների ձեռք բերած նոր հոսքագծերի, սարքավորումների վարկերի տոկոսների մեծ մասը։
«Կանխատեսումներով այս տարվա վերջին ավելի քան 3 հազար ընկերություն ձեռք բերած կլինեն մոտ 200 մլրդ դրամի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն այդ ընկերություններին դառնալ ավելի մրցունակ»,- ասաց Քերոբյանը։
Բացի այդ, մշակված ծրագրերից մեկն աջակցում է բիզնեսին արտասահմանից ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք կօգնեն բարձրացնել ընկերությունների մրցունակությունն ու նորարարությունը։ Կառավարությունը կփոխհատուցի եռամյա աշխատավարձի մինչև 20-70 տոկոսը։ Ներկայում արդեն Հայաստանում աշխատում են մոտ 400 նման մասնագետ։ Քերոբյանը նաև հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է տնտեսապես բարդ ապրաքնների արտադրության օժանդակության ծրագիրը։ Խոսքը այնպիսի ապրանքների մասին է, որոնք առավել գիտելիքահեն են, ունեն առավել փոքր մրցակցություն արտաքին շուկաներում և կարիք ունեն ավելի լուրջ ներդրումների։
«Մենք պատրաստ ենք նման ներդրումների պարագայում քեշբեքի և հարկային արտոնությունների տեսքով ընկերություններին վերադարձնել իրենց ներդրումների մինչև 35 տոկոսը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Քերոբյանը հավելեց, որ կառավարությունը բազմապատկել է նախարարության տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն։ Եթե 2020 թվականին այն կազմում էր 20 միլիարդ դրամ, ապա 2024-ին՝ 92 միլիարդ դրամ։