00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը

© Photo : Lydian Armenia official site«Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բաժանորդագրվել
Ամուլսարի շահագործման համար ընկերությունը պարտավորվել է ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ կառավարության, Եվրասիական բանկի և «Լիդան Արմենիայի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է դիտարկել Ամուլսարի նախապատրաստական, շինարարական ու հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։
««Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել ծրագրի արդյունավետ իրագործման համար առնվազն 250 մլն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն( յուրաքանչյուր ամսվա համար) տրամադրել»,– ընդգծեց փոխնախարարը։
Ըստ նրա` ընկերությունն իր կանոնադրական կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը պարտավորվել տրամարդել ՀՀ կառավարությանը` առանց գործադիր մարմնի կողմից որևիցե պարտավորության։
Իսպիսրյանի խոսքով` ՀՀ–ն կընդունի «Լիդիան Արմենիայի» կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն` 12 500 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Այս նպատակով նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։
«Լիդիան Արմենիայի» համար Ամուլսարը շահագործելու առումով օրենսդրական արգելք չկա. Քերոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարեց, որ հանքի շահագործման հետ կապված ՀՀ իշխանությունները մտահոգություններ են ունեցել ու գնացել են այդ բոլոր հարցերի հետևից, որի արդյունքում նպատակահարմարէ գտել հանքի շահագործումը։
«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը` ի դեմս կառավորության, բաժնեմաս ու մասնակցություն ունենա այդ ծրագրին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։
Լրահոս
0