https://arm.sputniknews.ru/20240207/nakhkinum-asum-einq-em-n-ur-menq-ur-isk-hima-irvoghutjun-e-pvokhvel-pashinjan-72046984.html
Նախկինում ասում էինք՝ ԵՄ-ն ո՜ւր, մենք ո՜ւր, իսկ հիմա իրողություն է փոխվել․ Փաշինյան
Նախկինում ասում էինք՝ ԵՄ-ն ո՜ւր, մենք ո՜ւր, իսկ հիմա իրողություն է փոխվել․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` այն, որ Վրաստանն ունի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, լրացուցիչ կարևորություն է տալիս այդ երկրի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկին։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T17:13+0400
2024-02-07T17:13+0400
2024-02-07T17:29+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1759/73/17597377_0:0:1670:940_1920x0_80_0_0_891a0775d1d7db2ae25e582a048baf8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Այսօր Եվրամիությունը փաստացի մեր տարածաշրջան է հասել, ու սա իրողություն է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ մեր հարևան երկրներից երկուսը` Թուրքիան և Վրաստանն ունեն Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, ազդում է օբյեկտիվ իրականության վրա։Այս առումով նա կարևորեց Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։Անդրադառնալով Վրաստանի հետ ստորագրված «Ռազմավարական գործակցության և երկխոսության մասին» հռչակագրին` Փաշինյանը նշեց, որ դրանում նախատեսված են համագործակցության բոլոր ուղղությունները։Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին ԵՄ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշեցին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1759/73/17597377_84:0:1568:1113_1920x0_80_0_0_7f2d489c65d8d4016c4d8a2aa3d801e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
Նախկինում ասում էինք՝ ԵՄ-ն ո՜ւր, մենք ո՜ւր, իսկ հիմա իրողություն է փոխվել․ Փաշինյան
17:13 07.02.2024 (Թարմացված է: 17:29 07.02.2024) ՀՀ վարչապետի խոսքով` այն, որ Վրաստանն ունի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, լրացուցիչ կարևորություն է տալիս այդ երկրի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկին։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Այսօր Եվրամիությունը փաստացի մեր տարածաշրջան է հասել, ու սա իրողություն է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե նախկինում կարելի էր ասել՝ Եվրամիությունն ո՜ւր, մեր տարածաշրջանն ո՜ւր, հիմա փաստացի Եվրամիությունը մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք»,- ասաց նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ մեր հարևան երկրներից երկուսը` Թուրքիան և Վրաստանն ունեն Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, ազդում է օբյեկտիվ իրականության վրա։
Այս առումով նա կարևորեց Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Անդրադառնալով Վրաստանի հետ ստորագրված «Ռազմավարական գործակցության և երկխոսության մասին» հռչակագրին` Փաշինյանը նշեց, որ դրանում նախատեսված են համագործակցության բոլոր ուղղությունները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին ԵՄ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում
որոշեցին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին: