00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
14:16
7 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ակցիա անող քիմիկոսներին, խոստումներ տվել

© Sputnik / Artak AghababyanՔիմիկոսների բողոքի ակցիան
Քիմիկոսների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Գիտնականները կարծում են, որ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքները պետք է ժամանակավորապես դադարեցվեն։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականներն ու մյուս աշխատակիցներն այսօր իրենց ակցիան շարունակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ, ընթացքում հանդիպել են նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
«Նախարար Անդրեասյանը խոստացավ, որ այս հարցով աչալուրջ կլինի և հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ պատասխան կտա։ Իր համար այս ամենը քննարկման փուլում է ու այդ պատճառով ցանկանում է ավելի խորը ծանոթանալ հարցին»,– լրագրողների հետ զրույցում նշեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
Նենք` Անդրեասյանը կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ էլ հայտարարել էր, որ սա նոր հարց չէ ու մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ են իրականացրել։ ԿԳՄՍ նախարարը նաև ասել է, որ նախարարությունը բազմից հայտնել է իր դիրքորոշումը` ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի ու համապատասխան պայմաններ լինեն։ Նա շեշտել էր` քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։
Հիշեցնենք, որ Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել նաև կառավարության շենքի մոտ։ Նրանք առաջարկում էին, որ շենքը կառուցելու համար այլ տարածք տրամադրեն կառուցապատողին։ Մեկ այլ տարբերակ ևս հնչեց` շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն ու վերսկսվեն այն ժամանակ, երբ Օրգանական քիմիայի ինստիտուտը կտեղափոխեն ակադեմիական քաղաք։
Նշենք, որ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։
Լրահոս
0