https://arm.sputniknews.ru/20240329/eatm-erkrnerum-rvoumingi-gnagvojacman-kanvonnery-kyndunven-minchev-2024-t-i-avarty-73956011.html
ԵԱՏՄ երկրներում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը
ԵԱՏՄ երկրներում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ մինչև 2025 թ. առաջին եռամսյակ բոլոր միջոցառումները կիրականացվեն։ 29.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-29T10:50+0400
2024-03-29T10:50+0400
2024-03-29T11:00+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռոումինգ
հեռախոս
հայաստան
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34162949_0:0:1601:901_1920x0_80_0_0_0ecd9c2f18de334b121a8c7a7902d662.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում միջազգային ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը։ Այս մասին ասվել է մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ:Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հանձնաժողովի կողմից մշակված արդար կանոնների նախագիծը:Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ՝ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։Նախատեսվում է, որ տեխնիկական հարցերի համաձայնեցումից հետո կողմերը կհաստատեն ռոումինգային զանգերի և միջօպերատորական ռոումինգային սակագների նվազեցման կարգավորումները:«Մենք ձգտում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից։ Ընկերության «տնային» սակագների մակարդակը կորոշվի ինքնուրույն՝ հաշվի առնելով բջջային օպերատորների և սպառողների շահերի հավասարակշռությունը»,– նշել է Ալեքսեյ Սուշկևիչը։Ծրագիրը ներառում է խարդախության դեմ պայքարի, միջազգային ռոումինգային տրաֆիկի բաց թողնման ժամանակ կապի օպերատորների անմիջական փոխգործակցության ապահովման, ռոումինգում արդար սակագներով մատուցվող կապի ծառայությունների առավելագույն ծավալի որոշման համալիր միջոցառումներ և այլն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34162949_41:0:1464:1067_1920x0_80_0_0_ae019e6ab4b6e43708f8656b822820f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոումինգ, հեռախոս, հայաստան, գին
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոումինգ, հեռախոս, հայաստան, գին
ԵԱՏՄ երկրներում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը
10:50 29.03.2024 (Թարմացված է: 11:00 29.03.2024) Նախատեսվում է, որ մինչև 2025 թ. առաջին եռամսյակ բոլոր միջոցառումները կիրականացվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում միջազգային ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը։ Այս մասին ասվել է մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի
նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հանձնաժողովի կողմից մշակված արդար կանոնների նախագիծը:
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչի խոսքով` արդար ասելով հասկանում են «տնային» սակագնին մոտ գին:
Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ՝ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։
Նախատեսվում է, որ տեխնիկական հարցերի համաձայնեցումից հետո կողմերը կհաստատեն ռոումինգային զանգերի և միջօպերատորական ռոումինգային սակագների նվազեցման կարգավորումները:
«Մենք ձգտում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից։ Ընկերության «տնային» սակագների մակարդակը կորոշվի ինքնուրույն՝ հաշվի առնելով բջջային օպերատորների և սպառողների շահերի հավասարակշռությունը»,– նշել է Ալեքսեյ Սուշկևիչը։
Նշենք, որ 2021 թ. ԵՏՀ խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում է, որ մինչև 2025 թ. առաջին եռամսյակ բոլոր միջոցառումները կիրականացվեն։
Ծրագիրը ներառում է խարդախության դեմ պայքարի, միջազգային ռոումինգային տրաֆիկի բաց թողնման ժամանակ կապի օպերատորների անմիջական փոխգործակցության ապահովման, ռոումինգում արդար սակագներով մատուցվող կապի ծառայությունների առավելագույն ծավալի որոշման համալիր միջոցառումներ և այլն: