00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար

© Sputnik / Asatur YesayantsՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Բաժանորդագրվել
Հայկական կողմը համաձայնագրի դադարեցման մասին մտածում է միայն որպես ծայրահեղ միջոց և ակնկալում է, որ պայմանագրի բարելավման վերաբերյալ իր փաստարկները ըմբռնման կարժանանան ռուս գործընկերների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Այդ մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը երբեք նման ազդակներ չի տվել ռուս գործընկերներին։
Նախարարությունը չի ցանկանում փակել հեռուստաեթերը գործընկեր երկրի հեռուստաալիքների համար` այս կամ այն անձանց նկատմամբ իր անձնական վերաբերմունքի պատրվակով։ Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն էթիկետի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետևեին երկու երկրների լիազոր մարմինները։
«Գողական ռոմանտիկան» եթերում կսահմանափակվի. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Համաձայնագրում, մասնավորապես, նշված է, որ կողմերը պետք է զերծ մնան այլ պետության և նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից: Միաժամանակ, խաղի կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության ոչ մի մեխանիզմ նախատեսված չէ։
Հայկական կողմն ակնկալում է, որ բոլոր հնարավոր տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Ես ասել եմ` եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին, բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։ Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը»,– ավելացրեց նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ Հանրային հեռուստաընկերության ցանցում հեռարձակվում է ռուսական երեք հեռուստաալիք: 2020 թ. ստորագրված զանգվածային հաղորդակցության մասին համաձայնագրում նշվում է, որ հեռարձակումը կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում։
Ինչու են արգելափակվել Սոլովյովի հաղորդումները․ պարզաբանում է Մխիթար Հայրապետյանը
Նախարարի խոսքով՝ ռուս գործընկերները հայտարարել են, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով։
Լրահոս
0