https://arm.sputniknews.ru/20240415/qnnarkvum-e-astaanajum-mesrvop-mashtvoci-anvan-purak-himnelu-harcy-pashinjan-74548562.html
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակ հիմնելու հարցը. Փաշինյան
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակ հիմնելու հարցը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նախատեսվում է Երևանում ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնել։ 15.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-15T11:42+0400
2024-04-15T11:42+0400
2024-04-15T12:35+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աստանա
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74561862_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b1f426d697345ef7075cdb14429d777.jpg
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. ՀՀ–ի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ` զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը։ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ Փաշինյանի` երկու երկրների միջև երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ հաստատվեց քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկրների հետագա զարգացման և նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից։Նա նշեց նաև, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում Հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը։ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին է ներկայացրել Ադրբեջանի հետ ՀՀ բանակցությունների ընթացքը։Հիշեցնենք` Տոկաևը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
աստանա
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74561862_87:0:1508:1066_1920x0_80_0_0_4e3873967109f743e48df0324ab40108.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աստանա, ղազախստան
հայաստան, նիկոլ փաշինյան, աստանա, ղազախստան
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակ հիմնելու հարցը. Փաշինյան
11:42 15.04.2024 (Թարմացված է: 12:35 15.04.2024) Նախատեսվում է Երևանում ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնել։
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. ՀՀ–ի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ` զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը։ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տոկաևի պաշտոնական այցը կարևոր նշանակություն ունի հետագա` բազմոլորտ համագործակցության համար։ Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է ՀՀ և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 25–ամյակը»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` երկու երկրների միջև երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ հաստատվեց քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկրների հետագա զարգացման և նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից։
Նա նշեց նաև, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում Հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին է ներկայացրել Ադրբեջանի հետ ՀՀ բանակցությունների ընթացքը։
Հիշեցնենք` Տոկաևը
պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։