00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ–ում. գլխավոր քարտուղար

© Photo : ОДКБԻմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետով - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Իմանգալի Տասմագամբետով
Բաժանորդագրվել
Տասմագամբետովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների վերլուծաբանները Հարավային Կովկասի իրադրության վատթարացման միտում են նկատում։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեությունը որպես ՀԱՊԿ անդամ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այս մասին ասել է News.ru–ին` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Իսկ մարտի 12-ին նա չէր բացառել, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
«ՀԱՊԿ փաստաթղթերում «սառեցում» հասկացություն ամրագրված չէ, ուստի դա չենք օգտագործի ստեղծված իրավիճակի մասին խոսելիս։ Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով»,–ասել է Տասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ գործունեությունը նախկին ծավալով վերականգնելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից, և այս հարցում հստակություն մտցնելը բխում է կազմակերպության բոլոր մասնակիցների շահերից, առաջին հերթին՝ գործունեության ճիշտ պլանավորման համար։
Հարցին, թե ինչ կկորցնի ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանը դադարեցնի անդամակցությունը, Տասմագամբետովը պատասխանել է, որ հարցն այն չէ, թե ով ինչ կկորցնի։
«Խնդիրը բոլորովին այլ է։ Նման դաշինքին մասնակցելը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցում ցուցաբերող մասնակիցը ազգային անվտանգությունը լիարժեք ապահովելու հնարավորություն է ստանում։ Հատկապես եթե աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները հենց տեղի վերլուծաբանների կողմից են հաճախ գնահատվում որպես էկզիստենցիալ»,–ասել է նա։
Տասմագամբետովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացման միտում են նկատում, և ակնհայտ է, որ ռիսկեր կան։ Ուստի նման իրավիճակում տարածաշրջանի երկրների ղեկավարներն ավելի մեծ պատասխանատվություն պետք է ցուցաբերեն սեփական ժողովուրդների նկատմամբ։ Նրա խոսքով` ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները՝ կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հայտարարված նախաձեռնություններին համապատասխան, ինչի մասին քարտուղարությունը բազմիցս է հայտարարել։
Լրահոս
0