00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բուրյա» փոքր հրթիռանավի պետական փորձարկումները․ հաջող կրակոցներ «Պանցիր-Մ»-ով

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոց«Օնիքս» թևավոր հրթիռի առաջին արձակումը Չուկոտկայում
«Օնիքս» թևավոր հրթիռի առաջին արձակումը Չուկոտկայում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
«Օնիքս» թևավոր հրթիռի առաջին արձակումը Չուկոտկայում
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբանի խոսքով` «Կարակուրտները» զգալիորեն մեծացրել են Բալթիկայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի օպերատիվ-ռազմավարական միավորման հարվածային հզորությունը:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմը ակտիվորեն համալրվում է 22800 նախագծի «Կարակուրտ» նավերով` հագեցած «Կալիբր» և «Օնիքս» թևավոր հրթիռներով, «Պանցիր-Մ» սպառազինության համակարգում ինտեգրված հակաօդային պաշտպանության հրթիռային և հրետանային համալիրի ծովային մոդիֆիկացիայով։ «Կարակուրտների»` օդային, վերջրյա, ստորջրյա և առափնյա թիրախները խոցելու կարողությունը արժանի պատասխան է Բալթյան տարածաշրջանում և Ռուսաստանի երեք այլ նավատորմերի պատասխանատվության գոտիներում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների և հարվածային հնարավորությունների ագրեսիվ զարգացմանը:
«Բուրյա» փոքր հրթիռանավի պետական փորձարկումներն ավարտվում են, և հրթիռանավն ապրիլի 17-ին հաջողությամբ իրականացրել է Բալթիկ ծովում «Պանցիր-Մ» համալիրի հակաօդային հրթիռներով օդային թիրախի խոցումը: «Բուրյան» 22800 «Կարակուրտ» նախագծի երկրորդ նավն է, որը հագեցած է «Պանցիր-Մ» հակաօդային պաշտպանության հրթիռային և հրետանային համալիրով՝ մինչև 20 կմ հեռահարությամբ:
Ռուսական նոր Իլ–114-300 ինքնաթիռը «թևեր է առնում»
Պետական փորձարկումների ավարտից հետո նորագույն հրթիռային նավը առաջադրանքներ կկատարի Բալթյան ռազմածովային բազայի հրթիռային նավերի միավորման կազմում, որոնք ավելի վաղ համալրվել էին 22800 բեկումնային նախագծի երեք հրթիռային նավերով՝ «Միտիշչի», «Սովետսկ», «Օդինցովո»:
«Կարակուրտները» զգալիորեն ավելացրել են Բալթիկայում ՌԴ ռազմածովային ուժերի օպերատիվ-ռազմավարական միավորման հարվածային հզորությունը։ Հրթիռանավերի գլխավոր զենքը մարտական իրավիճակում բազմիցս ստուգված «Կալիբր» գերճշգրիտ թևավոր հրթիռներն են, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 2500 կմ հեռավորության վրա (մինչև 450 կգ զանգվածով մարտագլխիկ)։ Հնարավոր է գերձայնային «Ցիրկոնների» ինտեգրումը՝ ավելի քան 1000 կմ հեռահարությամբ։ «Պանցիր-Մ» ՀՕՊ համակարգը լրացուցիչ կրակային հզորություն և մարտական կայունություն է ապահովում առանձին նավի և ամբողջ միավորման համար։ Բալթյան ռազմածովային բազայի նավահանգստում փոքր հրթիռային նավերը երկար չեն կանգնում և պարբերաբար ուսումնական խնդիրներ են կատարում ծովում։
«Բուրյա» հրթիռային նավը կարող է ոչնչացնել հակառակորդի հրթիռային էսկադրոնային ականակիր նավ, ռազմական բազան կամ օդանավակայանը։ Հիշեցնեմ, որ ռուսական Բալթիսկ ռազմածովային բազայից մինչև Գերմանիայի «Ramstein» ավիաբազա ընդամենը 1000 կմ է։ «Բուրյան» կարող է մարտական առաջադրանքներ կատարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ նավային հարվածային խմբի կազմում։ Բացի առաջնամասի հրթիռային սպառազինությունից, նավը հագեցած է 76 մմ-անոց թնդանոթով (րոպեում մոտ 125 կրակոց)՝ մինչև 15 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար, կառավարման, ռադիոտեխնիկական սպառազինության, ռադիոկապի, նավիգացիայի, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համալիրներով, հակադիվերսանտային միջոցներով, դյուրակիր ԶՀՀ-ներով։ Նավում նաև «Օրլան-10» հետախուզական ԱԹՍ կա։

Ռազմավարական նշանակության «Կալիբրակիրը»

22800 «Կարակուրտ» նախագիծը բազմաֆունկցիոնալ հրթիռահրետանային նավերի շարք է, որը մշակվել է Սանկտ Պետերբուրգի «Ալմազ» կենտրոնական ծովային կոնստրուկտորական բյուրոյի մասնագետների կողմից՝ Ռուսաստանի բոլոր չորս նավատորմերի համար։ «Կարակուրտը» ստեղծվել է սերիական համակարգերի կիրառմամբ, առանց ավանդական փորձարարական-կոնստրուկտորական մշակումների։ Դա մեծապես արագացրել է շարքի նախագծումն ու շինարարությունը։
Ի տարբերություն մյուս նորագույն նախագծերի` «Կարակուրտների» դեպքում ամեն ինչ միանգամից հուսալիորեն աշխատում է, և որևէ բան «դզել-փչելու» կարիք չկա։ Կարևոր առանձնահատկություն է ռուսական արտադրության էներգետիկ կայանը, որը հիմնված է երեք Մ-507Դ-1 դիզելային շարժիչների և երեք ԴԳԱՍ-315 դիզելային գեներատորների վրա: Էժան և արդյունավետ նավ է ստացվել։
«Կարակուրտի» հիմնական նշանակությունը մերձակա ծովային գոտու պահպանությունն ու պաշտպանությունն է, և այնուամենայնիվ նավի կոմպակտ կորպուսում (67 մետր երկարություն և 11 մետր լայնություն), հսկայական մարտական հզորություն է ամփոփված։ Անհրաժեշտության դեպքում մինչև 2500 կմ հեռահարությամբ գերճշգրիտ թևավոր հրթիռները փոքր հրթիռային նավը վերածում են ռազմավարական զսպման միջոցի։
«Կարակուրտը» բարձր տեխնոլոգիական ավտոմատացված կրակի կառավարման համակարգ ունի։ Անձնակազմը շրջակա միջավայրի դիտարկում է իրականացնում «Միներալ-Մ» (անդրհորիզոնային հեռահարության ակտիվ և պասիվ ռադիոտեղորոշիչ կայան) բազմաֆունկցիոնալ համալիրի օգնությամբ։ Այս նավի հնարավոր «մասնագիտացումներից» մեկը հակառակորդի սուզանավերի որսն է։
Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը
Ինտեգրված «Պանցիր-Մ»-ն աշխարհում միակ նավային համակարգն է, որը համատեղում է հզոր հրետանային և բազմաֆունկցիոնալ հրթիռային սպառազինությունը, ռադարային և օպտիկական կառավարման համակարգը աշտարակի կայանքի մեջ: Համալիրը սպառնալիքներին գրեթե ակնթարթային (երեքից հինգ վայրկյանում) արձագանք է ապահովում և ի վիճակի է խոցել բոլոր տեսակի օդային թիրախները (մինչև 1000 մ/վ արագությամբ թռչող), ներառյալ հականավային հրթիռները, ավիառումբերը, անօդաչու թռչող սարքերը՝ մինչև 20 կմ հեռավորության և մինչև 15 կմ բարձրության վրա:
Ծովային «Պանցիրի» զինանոցում երկու 30 մմ-անոց վեցփողանի ԱՕ-18ԿԴ զենիթային ինքնաձիգ կա՝ 500-ական արկ մարտական կոմպլեկտով (կրակոցների տեմպը՝ րոպեում մինչև 5000 կրակոց զրահահար-ենթակալիբրային և բեկորային-ֆուգասային արկերով, մինչև 4 կմ հեռավորությամբ)։
«Պանցիր-Մ»-ի հրթիռային սպառազինությունը կազմված է ութ արձակիչներից՝ 57Է6-Ե1 զենիթային կառավարվող հրթիռների համար՝ կոշտ վառելիքային արագացուցիչներով և սռնիավոր մարտական մասերով (մարտական պաշարը նավի վրա՝ մինչև 32 միավոր)։ 57Է6-Ե1 բարձր մանևրայնության հրթիռներն ունակ են մինչև 1300 մ/վրկ արագություն հավաքել։ Մարտական մասի զանգվածը՝ 20 կգ, խոցման շառավիղը՝ 7 մետր, ուղիղ խոցման հավանականությունը՝ 95 տոկոս։
2800 նախագծի հրթիռային նավերը եզակի են իրենց կառուցվածքով և մարտական հնարավորություններով, լիովին համապատասխանում են Բալթյան նավատորմի հիմնական խնդիրներին (տնտեսական գոտու և արտադրական գործունեության տարածքների պաշտպանություն, նավարկության անվտանգության ապահովում, Ռուսաստանի կառավարության արտաքին քաղաքականության գործողությունների իրականացում Համաշխարհային օվկիանոսի տնտեսապես կարևոր տարածքներում) և ընդլայնում են ռազմածովային ուժերի գործողությունների հնարավորությունները:
Պատահական չէ, որ Արևմուտքում նկատել են նոր փոքր հրթիռային նավերը։ Ամերիկյան «The National Interest» ռազմաքաղաքական պորտալն ավելի վաղ վերլուծություն էր հրապարակել՝ նվիրված «Կարակուրտ» համակարգի առաջադեմ փոքր հրթիռային նավերին և ՌԴ ռազմածովային նավատորմի արդիականացմանը։ Իսկ նավատորմը 18 «Կարակուրտ» կստանա։
Լրահոս
0