00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ակտիվների բռնագրավումը հակաօրինական է, պատասխան միջոցներ կլինեն. Պեսկով

© Sputnik / Павел БедняковԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է առգրավել և Ուկրաինային փոխանցել ռուսական սառեցված ակտիվները:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսական սառեցված ակտիվները Կիևի օգտին բռնագրավելը հակաօրինական գործողություն է, որին կհաջորդեն պատասխան միջոցներն ու դատական գործընթացները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա ոտնձգություն է պետական սեփականության, պետական պահուստների, մասնավոր սեփականության նկատմամբ և ոչ մի կերպ չի կարելի ընկալել որպես ինչ-որ օրինական գործողություն։ Այդ հակաօրինական գործողությունները, բնականաբար, կդառնան որոշակի պատասխան գործողությունների և դատական գործընթացների առարկա: Երկուսն էլ շատ բարդ գործընթացներ կլինեն, բայց դրանք մեծ վնաս կհասցնեն Միացյալ Նահանգների տնտեսական շահերին», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա մատնանշել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի կոչը, որ նման հարցերը պետք է ավելի սթափ դիտարկել, և նման որոշման ընդունումը կարող է հանգեցնել գոյություն ունեցող տնտեսական համակարգի փլուզման: Կրեմլում նույնպես կարծում են, որ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական համակարգի բոլոր հիմքերի խարխլում։
«Նման միջոցառումների իրականացման դեպքում, իհարկե, շատ երկրներ, շատ ներդրողներ տասը անգամ կմտածեն ամերիկյան տնտեսության մեջ ինչ-որ ներդրումներ անելուց կամ այնտեղ իրենց պահուստները պահելուց առաջ», - ավելացրել է Պեսկովը:
ԵՄ խորհուրդը թույլատրել է ՌԴ սառեցված ակտիվների շահույթն օգտագործել Ուկրաինայի համար
Խոսելով ԵՄ պատժամիջոցների հնարավոր 14-րդ փաթեթի մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ ՌԴ-ն վարդագույն ակնոց չի դնում և սպասում է, որ Արևմուտքը կշարունակի Ռուսաստանի դեմ «պատժամիջոցային վարժանքները»։
«Հասկանալի է, որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնում՝ ցանկանալով ընդլայնել առանց այդ էլ բացարձակ աննախադեպ պատժամիջոցային փաթեթը։ Եվ ակնհայտ է, որ նրանք նույնիսկ պատրաստ են բացասական ազդեցությունը զգալ իրենց վրա», - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում կհետևեն ընդունված որոշումներին և ամեն դեպքում կփորձեն նվազագույնի հասցնել դրանց հետևանքները՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը։
Հիշեցնենք` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ապրիլի 20-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է առգրավել և Ուկրաինային փոխանցել ռուսական սառեցված ակտիվները:
ԵՄ-ի համար դժվար կլինի առանց ԱՄՆ-ի Կիևին տրամադրել խոստացված 50 մլրդ եվրոն. Բորել
Լրահոս
0