00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը փորձում է Ուկրաինայից հետո ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Բաժանորդագրվել
Ռուսաստանը ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» նախարարության կոլեգիայի նիստի արդյունքներով։ Նիստը տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ:
«Շեշտվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ մասերում` ներառյալ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները», - հայտարարել է ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Ռուսաստանը ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով:
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կզարգացնի փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որոնց հետ ՌԴ-ին միավորում են ընդհանուր բազմադարյա պատմությունը, աշխարհագրական դիրքը և մարդկային սերտ շփումները:
Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի անվտանգային գործիք չի առաջարկում. քաղաքագետ
Հաղորդագրության մեջ նաև ճանաչվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացման ուղղությամբ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ներառյալ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան:
«Քննարկվել են տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման խնդիրները՝ ի շահ դրա առջև ծառացած խնդիրների լուծման, առաջին հերթին հենց տարածաշրջանների ուժերի կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- նշված է տեքստում:
Այս համատեքստում ընդգծվում է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման հատուկ նշանակությունը: Այդ ուղղությամբ գործնական քայլեր են նախանշվել։
Լրահոս
0