00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը բացվել է. ցուցարարները հանել են վրանները

© SputnikԿիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը բողոքի ակցիայի վայրում
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը բողոքի ակցիայի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը բողոքի ակցիայի վայրում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ վրանները հանվել են բնակիչների կամքով, այլ ոչ թե ոստիկանական ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը ևս բացվել է, այստեղից ցուցարարները հանել են վրանները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը, որը երկու օր շարունակ փակել էին ոստիկանական ուժերը, բացվել է։
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ վրանները հանել են բնակիչները, այլ ոչ թե ոստիկանական ուժերը։
«Բնակիչները հիմա հետևում են այս սահմանազատման արդյունքներին, որ վերջում հասկանանք` ինչ է լինելու, ինչ ենք անելու»,– նշեց նա։
Շահինյանի խոսքով` ոստիկանական ուժերի մի զգալի մասը դեռ մնացել է տարածքում ու շարունակում է իր գործառույթը։ Ճանապարհի ամբողջ երթևեկությունը վերականգնվել է։
Այսօր Կիրանցի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային գաղտնի նկարած տեսանյութ էր ուղարկել, որում երևում էր, որ անգամ կիրանցեցիներին են մի քանի անցակետում ստուգում հայրենի գյուղ թողնելու համար։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Նշվում է, որ պայթեցնելուց հետո ճանապարհը բացվել է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
«Բարի գալուստ» շրջափակված Կիրանց. սա նոր Հայաստանն է
Լրահոս
0