00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենիքի հանձնման մասնակից եք․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը փակած ոստիկաններին

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Գառնիկ Դանիելյան
Բաժանորդագրվել
Միայն գյուղի բնակիչներին են թույլ տալիս մուտք գործել Կիրանց։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Այսօր կատարվող ամեն ինչը պատմություն է դառնալու, և Կիրանցը շրջափակած ոստիկանների մասին խոսելու են՝ որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից։ Կիրանցի մուտքի մոտ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ ավելի քան 24 ժամ է` փակ են Կիրանց գյուղի երկու մուտքերը (Սարիգյուղի և Ոսկեպարի կողմից)։ Մեծաթիվ ոստիկաններ են բերվել այդ հատված։ Գառնիկ Դանիելյանին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այսօր ոստիկանները կրկին արգելեցին գյուղ մուտք գործել։ Կիրանցի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ևս միայն բնակիչներին են թույլ տալիս մուտք գործել գյուղ, ընդ որում` անձնագրով։
«Մարդկանց խոշտանգելուց հետո ուրախ, զվարթ, ոնց որ Արցախը կա, էս տարածքներն անվտանգ են, Կիրանցը չեն հանձնում, համբուրվում, գրկախառնվում են, մեկ մյուսին աչքալուսանք են տալիս։ Բա վաղը, մյուս օրը ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու»,- հայտարարեց պատգամավորը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0