00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ջրականգի պատճառներից մեկը հեղեղատարների իսպառ բացակայությունն է. Կամո Արեյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի խորհրդականի խոսքով` այս պահի դրությամբ խնդիր կա Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանում վերջին օրերի առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում` կրկին մատնանշելով համակարգի բացերը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում խնդիրների առաջացման պատճառներից մեկը հենց այդ հատվածում տեղումների ծավալն է, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունը, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում»,–ասաց Արեյանը։
Նա ընդգծեց, որ ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, հեղեղատարերի մաքրման աշխատանքների հետ:
«Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը»,- ասաց նա։
Նրա խոսքով` խնդրի պատճառն արդեն պարզել են, և այսօր դրա վերացման աշխատանքների առաջին փուլը կավարտեն։
Հայաստանին Միջերկրական ծովից հերթական ցիկլոնն է մոտենում. Սուրենյան
Կամո Արեյանը նաև զեկուցեց, որ երեկ անցել է Ողջաբերդի առվի երկարությամբ՝ գտնելու ելք, որպեսզի կասեցվի ջրի հեղեղը դեպի Էրեբունի վարչական շրջան, բայց այդ ամբողջ 13 կմ-ի վրա որևէ տեղ որևէ փականային համակարգ չկա, որպեսզի մեղմացնեն գետի հունը։
«Կառուցապատողը պարտավորվել է ամբողջությամբ նույն ձևով, նույն լայնությամբ, նույն թեքությամբ վերականգնել Ողջաբերդի առվի այդ հատվածը, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նորից ջուրը չի լցվի այդտեղ»,- ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ արդեն մեղավորներ փնտրելն էլ կարևոր չէ, որովհետև կա մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել:
«Այս տարի կառավարության, «Վեոլիա Ջրի» մեր գործընկերների հետ պետք է որևէ հանգուցալուծման գնաք»,- ասաց Ավինյանը:
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է պայթել, կամ ինչպես Երևանը փրկել հեղեղումներից
Նշենք, որ վերջին օրերին Հանրապետության տարածքում առատ տեղումներ են, որոնք խնդիր են դարձել հատկապես երևանցիների համար։ Մի քանի վարչական շրջաններում հեղեղատարների բացակայության կամ սակավության պատճառով հեղեղվել են փողոցներն ու տները` վնաս հասցնելով բնակիչներին։
Մարդիկ մեղադրում են Երևանի քաղաքապետարանին քաղաքի խնդիրները չլուծելու համար, քաղաքային իշխանությունն էլ իր հերթին հայտարարում է, որ խնդրի պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։
Լրահոս
0