00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Պուտին-Փաշինյան հանդիպումից. Անդրեյ Արեշև

© Sputnik / Рамиль СитдиковԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է զուսպ գնահատականներ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից սպասելիքներին, կարծում է քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը:
«Դժվար է ասել, թե որքան հաջող կանցնեն այսօրվա միջոցառումները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշումը, որն անում է ամեն ինչ, որպեսզի իր պարտվողական քաղաքականության, իր ձախողումների պատասխանատվությունը որևէ մեկի վրա գցի, այդ թվում՝ ՌԴ-ի»,-ասել է Արեշևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ամբողջ պահվածքը խոսում է այն մասին, որ նա կատարել է իր ընտրությունը և Ռուսաստանին քաղաքական առումով թիկունքով շրջելու հարցում մտադիր է մինչև վերջ գնալ:
«Մոսկվա նրա պաշտոնական այցի համար պատճառներ կան՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը, բայց թե որքանով բովանդակային կլինի այդ նախագահությունը, բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը։ Հանդիպման(Պուտին-Փաշինյան- խմբ.) ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում, այդ թվում՝ զորահանդեսին Փաշինյանի չմասնակցելը, այս ամենը գնահատականներում զսպվածություն է ենթադրում»,-ընդգծել է փորձագետը։
Կրեմլում ակնկալում են, որ Պուտինն ու Փաշինյանն անկեղծորեն կքննարկեն խնդրահարույց հարցերը
Ավելի վաղ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կկայանա մայիսի 8-ին Մոսկվայում՝ Փաշինյանի նախագահությամբ: Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, սակայն հոբելյանական գագաթնաժողովը որոշվել է անցկացնել Մոսկվայում։ Ուշակովի խոսքով՝ Հայաստանը հունվարին հրապարակել է ԵԱՏՄ-ում իր նախագահության առաջնահերթությունները, և այդ առաջնահերթությունները «գործնականում համընկնում են» ԵԱՏՄ շրջանակներում հիմնական առաջնահերթությունների հետ, որոնք Ռուսաստանը առաջ է քաշել 2023 թվականին իր նախագահության ժամանակ:
Ուշակովը նաև հայտարարել է, որ Կրեմլում շատ են կարևորում մայիսի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումը: Նա կարծում է, որ այս հանդիպումը կօգնի շատ հարցեր իրենց տեղը դնել։ ՌԴ ղեկավարի օգնականը կարծում է, որ երկկողմ շփումը «բավական բովանդակալից կլինի», քանի որ քննարկման համար շատ հարցեր են կուտակվել: Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի դեկտեմբերի վերջին։ Դրանից հետո, ինչպես հայտարարել Է Ուշակովը, «առաջնորդները գործնականում չեն շփվել»։
Լրահոս
0