00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մի կարևոր բան միտումնավոր անտեսեց․ Սուրենյանցը վերլուծում է վարչապետի ասուլիսը

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ այլ սահմանահատվածներ հասնելով՝ Ադրբեջանը փոխելու է սահմանազատման իրավական հիմքը, քանի որ Տավուշում իրենց պարզապես ձեռնտու էր Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր իմիտացիա ստեղծել, որ սահմանազատման-սահմանագծման գործընթաց է տեղի ունենում, և բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են այդ գործընթացին, պատերազմ են բերելու Հայաստան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ասուլիսը։
ՀՀ վարչապետը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց` այն ուժերը, որոնք պահանջում են դադարեցնել սահմանազատումը, արտաքին ուժերի օգնությամբ ամեն ինչ կանեն, որ Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն։ Նրա խոսքով` եթե սահմանազատման գործընթացը կասեցվի, պատերազմ կսկսվի։
«Փաշինյանը երեկ դարձյալ չկարողացավ նշել այն քարտեզը, որն ընկած է դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքում։ Ալմա Աթայի հռչակագիրը, ինչն ինքը որպես սկզբունք նշում է, քարտեզ չէ, քաղաքական հռչակագիր է, որը չունի իրավական հետևանք, հետսովետական տարածքում չեք կարող նշել որևէ երկու երկրի դելիմիտացիա, դեմարկացիա, որը տեղի ունեցած լինի՝ այդ հռչակագրին հղում անելով»,- ասաց Սուրենյանցը։
Նա հիշեցրեց, որ հիմա Ղրղզստանն ու Տաջիկստանը սահմանազատման և սահմանագծման գործընթաց են իրականացնում։ Այս երկրները ևս կոնֆլիկտ ունեցել են, սակայն ամբողջ գործընթացում մեկ անգամ նույնիսկ չի հիշատակվել Ալմա Աթայի հռչակագիրը։
Ըստ Սուրենյանցի՝ եթե նույնիսկ ընդունենք, որ Ալմա Աթայի հռչակագիրը «փրկիչ փաստաթուղթ» է, Փաշինյանը երեկ միտումնավոր կարևոր մի բան էր անտեսում։ Ապրիլի 19-ին երկու հանձնաժողովների հանդիպումից հետո տարածված համատեղ որոշման մեջ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սկզբունք նշելուց հետո գրված էր, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված սկզբունքներին։
«Կասկածից վեր է, որ հատվածային դելիմիտացիա-դեմարկացիայի պարագայում Ադրբեջանը, այլ սահմանահատվածներ հասնելով, փոխելու է իրավական հիմքը, հրաժարվելու է ընդունել Ալմա Աթայի հռչակագիրը։ Չկասկածեք` Ալիևն այդ մասին բացահայտ է ասում»,- նշեց նա։
Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ այս հռչակագրի հիշատակումն ընդամենը «пряник» էր, որովհետև Տավուշի հատվածում Ադրբեջանին դա պարզապես ձեռնտու էր։
Սուրենյանցը շեշտեց՝ եթե սահմանազատման գործընթացում պահպանված չեն երկու կարևոր սկզբունքները, ապա այն չի կարող ծառայել խաղաղության կոնցեպտին։ Այդ երկու բաղադրիչներն են համաձայնեցված քարտեզն ու ամբողջ սահմանագծի հստակեցումը։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը հետ քաշվեր այն հատվածներից, որտեղ խախտել է ՀՀ սուվերենությունն ու առաջ եկել, միայն դրանից հետո կարելի էր խոսել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, իսկ սա միակողմանի զիջում է։
Լրահոս
0